KASA Swiss Humanitarian Foundation Armenia  Follow

«Միացի՛ր համայնքին» ծրագրի կամավորների հավաքագրում 2018, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ

Publish Date: Jan 21, 2018

Deadline: Jan 31, 2018

«Միացի՛ր համայնքին» ծրագրի կամավորների հավաքագրում

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը «Միացի՛ր համայնքին» ծրագրի շրջանակում հայտարարում է կամավորների հավաքագրում։ Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային հաղորդակցության հարթակ «Հատուկ կացարան»-ի բնակիչների համար, օգնել նրանց բարելավել հայերենի իմացությունը, ինչպես նաև ծանոթանալ Հայաստանի մշակութային ժառանգությանը և ավանդույթներին:

«Հատուկ կացարանի» բնակիչները փախստականի կամ ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անհատներ կամ ընտանիքներ են, ովքեր Հայաստան են տեղահանվել տարբեր երկրներից:   

Կամավորից պահանջվող որակավորումներն ու հմտությունները.

  1. Տիրապետել հետևյալ լեզուներից առնվազն մեկին – ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն

  2. Ունենալ միջմշակութային միջավայրում աշխատելու փորձ

  3. Տիրապետել բանավոր հաղորդակցության հմտություններին

  4. Ունենալ կոնֆլիկտների հաղթահարման հմտություն

  5. Խմբավարության, թիմային աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն

  6. Խոցելի խմբերի հետ աշխատանքը կդիտվի որպես առավելություն:

Ծրագրի տևողությունը 10 ամիս (մարտից դեկտեմբեր) է՝ ամսական 10-15 ժամ ծանրաբեռնվածությամբ: Կամավորը կազմակերպելու և անց է կացնելու ակումբային ձևաչափի հանդիպումներ, ինչպես նաև մասնակցելու է «Հատուկ կացարանի» տարածքում նախատեսվող նախաձեռնությունների իրականացմանը:

Ծրագրի սկզբում կամավորները կանցնեն համապատասխան վերապատրաստում: Ծրագրի ավարտին նրանց կտրվի վկայական։

Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ:

Եթե ցանկանում եք մասնակցել ծրագրին որպես կամավոր, խնդրում ենք լրացնել կից հայտադիմումը մինչև հունվարի 31-ը ներառյալ։

Ուշադրություն, ծրագրի մասնակցության համար դիտարկվելու են առաջին 100 հայտադիմումները: Միայն ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:

Similar Opportunities


Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia