KASA Swiss Humanitarian Foundation Armenia  Follow

«Երկուսով աշխատանքի համար» ծրագրի մասնակիցների հայտագրում 2017 թ., «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ

Publish Date: Oct 19, 2017

Deadline: Oct 30, 2017

Երկուսով աշխատանքի համար

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը աշխատանք փնտրող անձանց հրավիրում է մասնակցելու  «Երկուսով աշխատանքի համար» ծրագրին:

Ծրագրի նկարագրություն

Ծրագրի նպատակն է կամավորների միջոցով աջակցել աշխատանք փնտրող մասնակիցներին աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային հմտությունների զարգացման հարցերում:

Ծրագրի շրջանակներում զբաղվածության ոլորտում համապատասխան վերապատրաստում անցած կամավորները աջակցում են ծրագրի մասնակիցներին աշխատանք որոնելու և գտնելու հարցում՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ տեղեկություններ թափուր աշխատատեղերի որոնման, դրանց դիմելու կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման և այլ թեմաների վերաբերյալ:

ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ

  • 20-35 տարեկան երիտասա՞րդ ես

  • Ցանկանու՞մ ես աշխատել

  • Դժվարանու՞մ ես  աշխատանք գտնելու հարցում

  • Ցանկանու՞մ ես զարգացնել աշխատանքային հմտություններդ

  • Սիրու՞մ ես սովորել այլ երիտասարդներից

  • Կցանկանա՞ս մասնակցել մի ծրագրի, որտեղ երիտասարդ մենթորը կօգնի քեզ աշխատանք գտնելու հարցում՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկություններ թափուր աշխատատեղերի որոնման, դրանց դիմելու կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման եւ այլ թեմաների վերաբերյալ:

  • Պատրա՞ստ ես շաբաթական առնվազն 5 ժամ տրամադրել ծրագրին և մենթորի հետ աշխատանքին:

Եթե վերևում նշված հարցերին քո պատասխանն է ԱՅՈ, լրացրու այս հայտը - https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeMGS7OzjyhKKPtIrH4JQRgYeOND7qPZrvsBuwq8X1HHw_mXw/viewform մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ:

Similar Opportunities


Host Countries

Armenia