Yerevan State University (YSU)  Follow

«Կանայք, առաջնորդություն և զարգացում». մագիստրոսական նոր ծրագիր ԵՊՀ-ում

Publish Date: Apr 15, 2015

Deadline: Jun 04, 2015

«ԿԱՆԱՅՔ, ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ»

մագիստրոսական նոր ծրագրի հայտարարություն

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (ԳՀԱԿ) և Սոցիոլոգիայի ֆակուլտետը հայտարարում են 2015-2017 թթ. ընդունելություն Սոցիոլոգիայի ֆակուլտետում` «Կանայք,առաջնորդություն և զարգացում» մասնագիտացմամբ երկամյա նոր ծրագրի համար:Ուսումնական ծրագրի ավարտին շրջանավարտները ձեռք կբերեն Սոցիոլոգիայիմագիստրոսի կոչում` «Կանայք, առաջնորդություն և զարգացում» մասնագիտացմամբ:Մագիստրոսական ծրագիրը սպասարկվելու է Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի կողմից:

«Կանայք, առաջնորդություն և զարգացում» մագիստրոսական ծրագիրը Հայաստանումառաջինն է և ներառում է կրթական այնպիսի մոդուլներ, ինչպիսիք են՝

  • Կանանց համաշխարհային շարժման պատմությունը 19-րդ և 20-րդ դարերում,
  • Մշակութային հաղորդակցություն և գենդերային խտրականություն,
  • Կանանց առաջնորդությունը գլոբալացման համատեքստում,
  • Գենդեր և սոցիալական քաղաքականություն,
  • Գենդերային հետազոտությունների մեթոդաբանություն,
  • Կանայք և սոցիալական շարժումները հետխորհրդային ժամանակաշրջանում,
  • Հաղորդակցման գենդերային առանձնահատկությունները,
  • Կանայք, առաջնորդություն, կառավարում,
  • Ռազմավարական կառավարում:

«Կանայք, առաջնորդություն և զարգացում» մագիստրոսական ծրագրի շրջանակներումդասավանդող դասախոսներն ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն ևակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանում կանանց առաջնորդությանն ուղղվածգործընթացներին և հետազոտություններին: Դասախոսական կազմի վեց անդամներ2013-2014 թթ. նաև վերապատրաստվել են Արիզոնայի պետական համալսարանի (ԱՊՀ)Սոցիալական փոխակերպումների ֆակուլտետում:

Similar Opportunities


Study Levels

Graduate

Master’s

Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia