Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում հայտերի ներկայացման հրավեր
Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (ՏՀԶՆ) կողմից ֆինանսավորվող և Եվրոպական միության (ԵՄ) ու Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) կողմից համաֆինանսավորվող Տեղական զարգացման հիմնադրամի (ՏԶՀ) շրջանակներում Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) հայտարարում է հայտերի ներկայացման հրավեր Հայաստանի Հանրապետության (ՀՀ) համայնքների, մասնավոր հատվածի կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և այլ հետաքրքրված կազմակերպությունների համար՝ համաձայն սույն փաստաթղթում նկարագրված դրույթների։
ՏԶՀ-ն ներառում է ֆինանսավորման չորս հիմնական ուղղություն.
1. Վերականգնվող էներգիա և էներգաարդյունավետություն (ՎԷ/ԷԱ)
2. Համայնքային ծառայություններ
3. Տեղական տնտեսական զարգացում
4. Կանանց հզորացում և ներառականություն
Տեղական զարգացման հիմնադրամի ընդհանուր նպատակը մարզային համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման խթանումն է։ Դրանից բխող կոնկրետ նպատակներն են.
- տեղական տարբեր դերակատարների (ինչպիսիք են համայնքապետարանները, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները) միջև միջոլորտային համագործակցության և երկխոսության խթանումը,
- սեփականության զգացման և մասնակցայնության խթանումը, ինչպես նաև համայնքի ներառական զարգացման գործում համագործակցելու և փոխզիջումների գնալու կարողությունը,
- GIZ-ի կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի միջև համագործակցությունը և փորձի մեկտեղումը։
Ներկայացվող բոլոր ծրագրերը պետք է ուղղված լինեն մարզային համայնքների զարգացմանը: Պետք է հստակորեն ներկայացվի ծրագրի ներդրումը կայուն, ներառական տեղական զարգացմանը և համապատասխանությունը ՏԶՀ-ի ոլորտներին:
Հայտերը պետք է կազմվեն հայերենով և ուղարկվեն LDF-Armenia@giz.de հասցեին։ Գործընթացին առնչվող բոլոր հարցերը կարող են ուղարկվել նույն հասցեին։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 25 մարտի, 2025 թ., ժ. 17:00:
Հայտերի ներկայացման հրավերի ամբողջական տեքստը և կից հավելվածները հասանելի են ստորև հղումներով։ Հրավերը տեղադրվում է հայերենով և անգլերենով։ Անհամապատասխանությունների դեպքում հիմք է ընդունվում անգլերեն տարբերակը։
- ՏԶՀ հայտերի ներկայացման հրավեր - CfP in Armenian
- LDF call for proposals - CfP in English
- Four annex packages for the respective funding lines
ՏԶՀ ուղղություն 1 - Վերականգնվող Էներգիա և Էներգաարդյունավետություն
ՏԶՀ ուղղություն 2 - Համայնքային Ծառայություններ
ՏԶՀ ուղղություն 3 - Տեղական Տնտեսական Զարգացում
ՏԶՀ ուղղություն 4 - Կանանց հզորացում և ներառականություն