Կանանց մենթորական ծրագիր 2016

The Embassy of the United States of America in Armenia


Deadline:

January 22, 2016


Opportunity Cover Image - Կանանց մենթորական ծրագիր 2016

Այս տարի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի և Կանանց և երիտասարդների աջակցման և զարգացման կենտրոնի հետ միասին կրկին հայտարարում է ԿԱՆԱՆՑ ՄԵՆԹՈՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ (Women’s Mentoring Program):

Ծրագիրը նպատակ ունի անմիջական խորհուրդների և ուղղորդման միջոցով աջակցել Հայաստանում կին առաջնորդների հաջորդ սերնդի կայացմանը` կյանքում և մասնագիտական գործունեության ճանապարհին:

Ծրագիրը իգական սեռի ներկայացուցիչների համար է, քանզի նպատակ ունի օգնել նրանց հաղթահարել այն առանձնահատուկ խնդիրները, որ խոչընդոտում են կանանց իրենց աշխատավայրերում և մասնագիտական առաջխաղացման ճանապարհին, ինչպես նաև հասարակության այն օղակներում, որտեղ հնարավոր է կանանց ներգրավվածությունը տեսանելի չի եղել:

Կանանց Մենթորական ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանողուհիներին ծանոթանալու իրենց ավելի փորձառու գործընկերների փորձին: Տարբեր ոլորտներում հաջողությունների հասած կին գործիչները կամավոր հիմունքներով կօգնեն երիտասարդներին իրենց խորհուրդներով՝ ինչը երիտասարդների համար բացառիկ հնարավորություն է ծանոթանալու աշխատավայրերում կանանց համար առկա մարտահրավերներին ու նվաճումներին:

Կանանց Մենթորական ծրագիրը, խորհուրդներն ու ուղղորդումը կողմերից որևէ մեկին անձնական օգուտ ապահովելու նպատակ չեն հետապնդում: Ծրագիրը չի նախատեսում աշխատանքային պրակտիկա կամ աշխատանքի տեղավորման հնարավորություն:Այս ծրագիրը հզոր միջոց է, մի գործիք, որ նպաստում է ուսանողուհիների ուսուցմանը բիզնեսի, կառավարման, կրթության և մասնագիտական գործունեության այլ ոլորտներում:

Ծրագրին կարող են դիմել.
Բակալավրի 3-րդ և 4-րդ և մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհիները;
Մոտիվացված և պատասխանատու ուսանողուհիները:

Եթե ցանկանում եք մասնակցել այս ծրագրին, խնդրում ենք լրացնել դիմումը և ուղարկել mkrtchyanl@state.gov էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. հունվարի 22-ը:

Հավելյալ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել ծրագրի համակարգող Լուսինե Մկրտչյանին 010 -494211 հեռախոսահամարով կամ mkrtchyanl@state.gov էլ.փոստով:



Host Country
Event Type
Publish Date
January 14, 2016




0 Comments