Քաղաքագիտական ելույթ-քննարկում - Հայաստանը նեոլիբերալիզմի համաշխարհային զարգացումներում․ կոշտ խնայողություն (austerity) և սոցիալական շարժումներ, սեպտեմբերի 16-17, Երևան

Publish Date: Sep 15, 2015

Event Dates: from Sep 16, 2015 12:00 to Sep 17, 2015 12:00

Հայաստանը նեոլիբերալիզմի համաշխարհային զարգացումներում․ կոշտ խնայողություն (austerity) և սոցիալական շարժումներ

3 քաղաքագիտական ելույթ-քննարկում՝ Յորքի համալսարանի քաղաքատնտեսության մասնագետ Ինգար Սոլթիի հետ (սեպտեմբերի 16-ին և 17-ին)

Կազմակերպիչներ՝
«Քաղաքական դիսկուրս» քաղաքական մտքի և հանրային քննարկումների հարթակ - www.diskurs.am
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակ www.fes.am

ՀԱՅԵՐԵՆ-ԱՆԳԼԵՐԵՆ համաժամանակյա թարգմանությամբ

Ս./թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 15։30-17:30-ին Անի Պլազա հյուրանոցի «Անի» դահլիճում, Սայաթ Նովա 19 հասցեում, տեղի կունենա քաղաքատնտեսական զեկույց-քննարկում հետևյալ թեմաների շուրջ՝

1․ Ինգար Սոլթի, «Կոշտ խնայողություն (austerity) և սոցիալական դիմադրություն» քաղաքատնտեսության մասնագետ, Յորքի համալսարան

2․ Վահրամ Սողոմոնյան, «Տնտեսական քաղաքականությունն ու քաղաքացիական շարժումները Հայաստանում» քաղաքագետ, «Քաղաքական դիսկուրս» հարթակ Բովանդակության մասին՝ Զեկուցողները կներկայացնեն 2008թ․-ի ճգնաժամից հետո աշխարհում խորացող «Կոշտ խնայողության (austerity)» քաղաքականության հարցերը։ Ի՞նչ քաղաքական պրոյեկտ է այն իրենից ներկայացնում։ Ինգար Սոլթին կանդրադառնա այդ քաղաքական գիծը որպես անայլընտրանք հայեցակարգ արմատավորելու միտումներին և այդ նեոլիբերալ կուրսի ու աշխարհի տարբեր ծայրերում ծավալվող սոցիալական շարժումների միջև փոխադարձ կապի խնդիրներին։

Փորձ կարվի տեսնել զուգահեռները Հայաստանի զարգացումների հետ։ Որքանո՞վ է այս կուրսը բնորոշ նաև Հայաստանի տնտեսական քաղաքականությանը՝ նկատի ունենալով Հունաստանի, Ուկրաինայի և տարածաշրջանի նման մյուս երկրների փորձառությունը։ Ինչպիսի՞ն է այս նեոլիբերալ միտումների մասին դիսկուրսը Հայաստանում։ Ի՞նչ տեղ ունեն Հայաստանում վերջին 5 տարիներին կտրուկ աճող քաղաքացիական շարժումները Հայաստանի տնտեսաքաղաքական կուրսի համատեքստում։

Սեպտեմբերի 17-ին տեղի կունենան ևս երկու զեկույց-քննարկումներ. ժամը 16։30-ին և 18։30-ին Ալեք Մանուկյան 9 հասցեում գտնվող Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնի թիվ 501 սրահում։

3․ Ինգար Սոլթի, «Դեպի ավտորիտար կապիտալի՞զմ» (16:30)

Այստեղ խոսքը Եվրագոտում «Նոր տնտեսական կառավարման» և դրա հետ կապված հասարակական ու քաղաքական կոնֆլիկտների մասին է, ինչպես նաև ԵՄ դերակատարների գործողությունների վրա ազդեցության մասին։ Օրինակ՝ Հունաստանի դեպքի հետքերով։

4․ Ինգար Սոլթի, «Դեմոկրատիան և կապիտալիզմի 4 մեծ ճգնաժամերը պատմության մեջ» (18:30)

Այստեղ խոսքը կապիտալիզմի պատմական 4 մեծ ճգնաժամների և այդ փուլերում դեմոկրատիայի խնդրի մասին։

Similar Opportunities


Disciplines

Political Sciences

Host Countries

Armenia

Event Types

Discussion