International School of Economics at Tbilisi State University (ISET)  Follow

ISET Economics բակալավրի կրթական ծրագիր ֆինանսներ և հասարակական քաղաքականություն մասնագիտությամբ 2017, Վրաստան

Publish Date: Apr 07, 2017

Deadline: May 20, 2017

ISET ECONOMICS ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՖԻՆԱՆՍՆԵՐ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Թբիլիսիի պետական համալսարանին կից գործող Էկոնոմիկայի միջազգային դպրոցը (ISET) հայտարարում է Տնտեսագիտության բակալավրի  ծրագիր, որի համար դիմումների ընդունումն արդեն բաց է: Ծրագիրն անց է կացվում անգլերեն լեզվով:

Բակալավրի այս ծրագիրը ուսանողները կանցնեն Թբիլիսիի պետական համալսարանի ժամանակակից 7-հարկանի կրթական կենտրոնում, որը տեղակայված է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում: Բարձրակարգ ուսուցում ապահովելու նպատակով ծրագիրը մատուցվում է միջազգային դասախոսական կազմի և արևմուտքում վերապատրաստված վրացի դասախոսների կողմից: Կրթական ծրագիրը արտացոլում է Հյուսիսային Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի լավագույն տնտեսագիտական ծրագրերը:

Ֆինանսների և հասարակական քաղաքականության ոլորտում ստացած մասնագիտությունը հնարավորություն է տալիս ուսանողներին՝ ծավալելու կարիերա տնտեսագիտական ուսումնասիրությունների, քաղաքագիտական վերլուծությունների, կոմերցիոն բանկային գործունեության, ֆինանսական շուկաների, ապահովագրության, բիզնեսի և քաղաքական խորհրդատվությունների ծառայությունների բնագավառներում:

ԿՐԹԱՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

  • Կրթավճարը կազմում է 3,000 ԱՄՆ դոլար:
  • Կրթաթոշակներ: Հայ ուսանողները կարող են օգտվել կրթաթոշակներից, որոնք կարող են կազմել կրթավճարի մինչև 60 %:
  • Ուսանողական թոշակ: Լավագույն ուսանողների համար նախատեսվում են ամենամսյա ուսանողական թոշակներ՝ կախված առաջադիմությունից:
  • Ապրուստը:  Հայ ուսանողները կարող են օգտվել ապրուստի սուբսիդավորումից, ուսուցման ողջ ընթացքում բնակվելով ԹՊՀ-ի հանրակացարաններում կամ ISET –ի վարձակալությամբ տրվող բնակարաններում:

ԿԱՐԻԵՐԱՅԻ ԳԵՐԱԶԱՆՑ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

  • Մի ամբողջ սեմեստր անց կացնել  արտասահմանում: Ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու ISET-ի հետ համագործակցող՝ Արևմտյան Եվրոպայի համալսարանների կողմից կազմակերպվող ուսանողների փոխանակման ծրագրերին:
  • Մուտք գործել աշխատանքային շուկա ունենալով փորձ: Ուսանողները կարող են աշխատանքային պրակտիկա անցնել առաջատար մասնավոր բանկերում, միջազգային ֆինանսական կազմակերպություններում և ՈԱԿ-ներում, Վրաստանի պետական գործակալություններում և բիզնես  ընկերություններում: ISET-ի նվիրված աշխատակազմը և թվով 300 շրջանավարտները կօգնեն ձեզ աշխատանքի փնտրման գործընթացում:
  • Շարունակել կրթությունը արտերկրում: ISET-ը հպարտանալու առիթներից մեկն այն է, որ կրթօջախի շրջանավարտները հաջողությամբ աշխատանք են գտնում աշխարհի հեղինակավոր սեկտորներում, ինչպիսիք են՝ Չիկագոյի, Նյու-Յորքի, Ստենֆորդի, Փենսիլվանիայի, Լեսթերի, Վարվիքի, ՄաքԳիլի համալսարանները, Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Փենսիլվանիայի պետական համալսարանը և այլն: ISET-ի շուրջ 34 շրջանավարտներ ներկայումս շարունակում են իրենց ուսուցումը ասպիրանտական ծրագրերով ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում, օգտվելով ամբողջական կրթաթոշակներից և ուսանողական թոշակներից:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ISET-ՈՒՄ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Հնարավորություն՝ մարտահրավեր նետելու ինքներդ ձեզ և ապագա գործատուներին ապացուցելու ձեր տոկունությունն ու արագ սովորելու ընդունակությունները:  
  • Ուսումնասիրել ժամանակակից տնտեսագիտության և ֆինանսների տեսությունը, կիրառել այն աշխատանքում և ուսումնասիրություններ կատարելիս:
  • Զարգացնել անալիտիկ ունակություններ, որոնք ձեզ պետք կգան ցանկացած աշխատանքում և մշտապես փոփոխվող պայմաններում:
  • Սովորել աշխատել վիճակագրական տվյալների և թվերի հետ, հասկանալ տրենդները և կատարել ճշգրիտ կանխորոշումներ:
  • Գերազանց տիրապետել անգլերեն լեզվին, ձեռք բերել հաղորդակցվելու և ներկայացնելու ունակություններ, առավել ռացիոնալ օգտագործել ժամանակը և զարգացնել աշխատանքային էթիկան:
  • Դառնալ ISET-ի մեծ ընտանիքի անդամը:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հայ ուսանողների համար

  • Միջազգային ուսանողները պետք է գրանցվեն առցանց, հետևյալ հղումով՝ www.iset.ge
  • ISET –ի ներկայացուցիչը կկապվի ձեզ հետ՝ տրամադրելու հետագա տեղեկատվություն  և օգնելու ձեզ ծրագրում ներգրավվելու գործընթացում:
  • ISET –ը իր աջակցությունն է առաջարկում Վրաստանի կառավարության կողմից պահանջվող բոլոր փաստաթղթերի թարգմանության և նոտարական հաստատման  հարցում, ինչպես նաև հոգում է ուսանողների վիզաների ստացման հետ կապված հարցերը (անհրաժեշտության դեպքում):

Դիմե՛ք հիմա: http://applications.iset.ge/BA/

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ մայիսի 20, 2017 թ.

Ընդունելության պահանջների մասին լրացուցիչ ինֆորմացիա ստանալու համար կարող եք զանգահարել +995 (322) 507 177 հեռախոսահամարով, ներքին համար՝ 104, կամ ուղարկել նամակ admissionsBA@iset.ge էլ. հասցեին:

Similar Opportunities


Disciplines

Economics

Finance

Policy

Study Levels

Undergraduate

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

Armenia

Host Countries

Georgia