Ինչպե՞ս օգտվել ԱՐՄԱԿԱԴից (մաս 2) - Login, Save և My Favorites

Publish Date: Jun 27, 2015

Ինչպե՞ս օգտվել ԱՐՄԱԿԱԴից (մաս 1) – Newsfeed, DDL և Events

ԱՐՄԱԿԱԴ կրթական, գիտական ու աշխատանքային հայտարարություններ որոնելու, դրանք գտնելու, պահելու ու տարբեր գիտակրթական ծրագրերի դիմելու համար նախատեսված համակարգ է: ԱՐՄԱԿԱԴի կողմից առաջարկվող առցանց գործիքները միտված են հեշտացնելու վերոնշյալ բնույթի հայտարարությունների որոնումն ու հետագա գործընթացները:

Յուրաքանչյուր օգտատեր կարող է գրանցվել armacad.info կայքում և, ունենալով սեփական անձնական էջ, օգտվել ԱՐՄԱԿԱԴի կողմից մշակված բազմաթիվ հավելյալ գործիքներից, որոնք կհեշտացնեն կայքից օգտվելը մի քանի անգամ:

ԱՐՄԱԿԱԴի կայքի վերևում սեղմելով login կոճակի վրա, ձեր առջև կբացվի գրանցման պատուհանը, որտեղ կարող եք գրանցվել անմիջապես ֆեյսբուքի օգնությամբ՝ ուղղակի սեղմելով “Connect using facebook” կոճակի վրա, կամ լրացնելով “Signup” դաշտի ներքևում առկա տողերը:

Ֆեյսբուքի միջոցով գրանցվելու կոճակի վրա սեղմելուց հետո կբացվի մի նոր պատուհան, որտեղ պետք է ընդամենը սեղմել “ok” կոճակի վրա ու արդյունքում դուք անմիջապես կգրանցվեք ԱՐՄԱԿԱԴում: Հետագայում, ցանկացած ժամանակ նույն կոճակի վրա սեղմելով, դուք կկարողանաք մուտք գործել ԱՐՄԱԿԱԴ անմիջապես՝ առանց որևէ հավելյալ պատուհանում “ok” սեղմելու: Այսինքն “ok” սեղմելու պատուհանը բացվում է միայն առաջին անգամ գրանցվելիս:

“Signup” դաշտի ներքևում առկա տողերը լրացնելիս խնդրում ենք ուշադիր լինել ու հատկապես ճիշտ լրացնել “Email” դաշտը, քանի որ այս հատվածում գրանցվելուց հետո պետք է հաստատել գրանցումը` ձեր էլ. փոստի հասցեին ուղարկված նամակում առկա հղումի վրա սեղմելով: Եթե այդ հաստատման նամակը չի գալիս 5 րոպեների ընթացքում, ապա խնդրում ենք ստուգել «սփամ» թղթապանակը: “Signup” դաշտի միջոցով գրանցվելուց հետո ամեն անգամ կարող եք մուտք գործել ԱՐՄԱԿԱԴի կայք սեղմելով “Login” և արդեն “Login” դաշտի ներքևում ավելացնելով միայն email և գաղտնաբառ:

Եվ այսպես, գրանցվելուց հետո վերևում “Login” կոճակը, որի վրա սեղմել էիք մուտք գործելու համար, կվերածվի “Logout” կոճակի և ամենակարևորը, այդ կոճակի կողքին կհայտնվի “My Favorites” կոճակը, որի վրա սեղմելով կհայտնվեք ԱՐՄԱԿԱԴի ամենապիտանի էջում: Բոլոր մանրամսները՝ հերթով:

Armacad.info կայքի ձախ հատվածում, որտեղ զետեղված է լրահոսը, յուրաքանչյուր հայտարարության պատուհանի  ներքևի աջ անկյունում տեղադրված է “Save” կոճակը: Ինչպես նաև նույն “Save” կոճակը տեղադրված է նաև յուրաքանչյուր հայտարարության մեջ՝ նկարի երքևի մասում:

ԱՐՄԱԿԱԴի կայքի այս նոր գործիքի օգնությամբ armacad.info-ում գրանցված օգտատերերը հնարավորություն կստանան ամեն օր թարմացվող բազմաթիվ հայտարարությունների շարքից առանձնացնել իրենց հետաքրքրողները և դրանք պահպանել ԱՐՄԱԿԱԴի կայքի իրենց անձնական էջի “My Favorites” բաժնում:

Armacad.info կայքում հրապարակվում են կրթական, ակադեմիական ու թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ, որոնց մասնակցելու կամ որոնցից oգտվելու համար անհրաժեշտություն է առաջանում բազմաթիվ անգամներ վերադառնալ տվյալ հայտարարությանն ու ևս մեկ անգամ կարդալ և ուսումնասիրել այն:

Այս առումով կարևոր է, որ անհրաժեշտ հայտարարությունը միշտ հասանելի լինի որևէ հուսալի և հեշտ հիշվող վայրում: Շնորհիվ “Save” կոճակի գործառույթի  armacad.info  կայքում գրանցված բոլոր օգտատերերը կարող են պահպանել կայքում տեղադրված ցանկացած հայտարարություն:

“Save” կոճակը սեղմելուց հետո հայտարարությունները հայտնվում են գրանցված օգտատիրոջ հաշվի My Favorites բաժնում, որը հեշտությամբ հասանելի է armacad.info կայքում գրանցված օգտատիրոջ գլխավոր էջի վերին հատվածում:

“My Favorites” բաժնում հայտնված հայտարարությունները հնարավոր է նույն հեշտությամբ հեռացնել այս բաժնից: Հայտարարության պահպանումից հետո այն հատվածում, որտեղ նախկինում գրված էր “Save” հայտնվում է “Remove” կոճակը՝ հայտարարության պահպանումը չեղարկելու համար: Այս կոճակը սեղմելուց հետո հայտարարությունը հեռացվում է “My Favorites” բաժնից:

Յուրաքանչյուր հայտարարություն հնարավոր է պահպանել և ապապահպանել անթիվ անգամներ:

Similar Opportunities