ARMACAD  Follow

Ինչպե՞ս օգտվել ԱՐՄԱԿԱԴից (մաս 1) – Newsfeed, DDL և Events

Publish Date: May 29, 2015

ԱՐՄԱԿԱԴն ակադեմիական, կրթական ու մշակութային նորություններ և հայտարարություններ հրապարակող համակարգ է, որտեղ պարբերաբար հայտնվում են ամառային դպրոցների, գիտաժողովների, դասընթացների, կրթաթոշակների, մրցանակների ու թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ:

ԱՐՄԱԿԱԴի կայքում բոլոր օգտատերերը կարող են օգտվել որոնման ընթացքն ու հայտարարությունների փնտրման գործընթացը հեշտացնող բազմաթիվ գործիքներից: Այս հոդվածում մանրամասն կներկայացվի ԱՐՄԱԿԱԴ կայքի ձախ կողմի լրահոսն ու դրա առանձնահատկությունները:

Ներկայացվող լրահոսում հայտարարությունները հայտնվում են բաժանման երեք սկզբունքով: armacad.info գլխավոր էջում լրահոսը լռելյայն դասավորված է ըստ հոդվածների՝ կայքում հայտնվելու ժամանակագրության, այսինքն կայքում տեղադրված ամենավերջին հոդվածը երևում է լրահոսի ամենավերևում ու հայտնվում Newsfeed ենթաբաժնում:

Newsfeed անմիջապես կողքին DDL կոճակի վրա սեղմելով օգտատերը կկարողանա տեսնել բոլոր հայտարարություններն ըստ մոտեցող վերջնաժամկետի (DDL=Deadline): Այսինքն, եթե այսօր որևէ ամսվա նախավերջին օրն է, ապա DDL կոճակի վրա սեղմելով ամենավերևում կտեսնեք տվյալ ամսվա անվանումն ու հենց այդ օրը որպես վերջնաժամկետ ունեցող բոլոր ծրագրերը, այնուհետև կհետևեն այն հայտարարությունները, որոնց դիմելու վերջնաժամկետը լրանում է հաջորդ՝ տվյալ ամսվա վերջին օրը: Իջնելով ավելի ներքև ու թերթելով այդ ամսվա ընթացքում լրացող վերջնաժամկետով բոլոր հայտարարությունները կտեսնեք ավելի մեծ տառերով գրված հաջորդ ամսվա անվանումն ու ըստ վերջնաժամկետի օրվա մոտեցման դասավորված բոլոր հայտարարությունները: Ընդհանուր առմամբ DDL կոճակը հնարավորություն է տալիս թերթել բոլոր հայտարարությունները Newsfeed-ից տարբերվող հերթականությամբ՝ իմանալով, որ սկզբում հայտնվող հայտարարություններին անհրաժեշտ է դիմել հնարավորինս շուտ: Եվ ամենակարևորն այն անակնկալն է, որ սպասվում է բոլոր նրանց, ովքեր կթերթեն DDL հատվածում ներկայացված ու վերջնաժամկետ ունեցող բոլոր հայտարարությունները մինչև վերջ: Երբ սպառվում են բոլոր նման հայտարարություններն, ապա օգտատերը տեսնում է մեծ տառերով գրված Archive բառն ու դրանից հետո լրացած վերջնաժամկետներով հայտարարությունները՝ դասավորված ըստ ամենամոտ օրն ավարտվախ վերջնաժամկետով հայտարարությունների: Այսինքն, եթե ԱՐՄԱԿԱԴի կայքում տպագրվել են հայտարարություններ, որոնց դիմելու վերջնաժամկետը լրանում է տվյալ օրից 25 ամիս հետո ու այդ հայտարարությունները ամենահեռավոր վերջնաժամկետով հայտարարություններն են, ապա DDL հատվածում պետք է իջնել, թերթելով բոլոր 25 ամիսները, որից հետո միայն տեսանելի կլինեն մեկ օր առաջ լրացած վերջնաժամկետով հայտարարությունները՝ Archive բաժնում: Նման հնարավորություն տրված է հատկապես այն բանի համար, որ հասնելով Archive բաժին ու տեսնելով մի այնպիսի հայտարարություն, որի վերջնաժամկետը լրացել է մեկ օր առաջ ու որին տվյալ օգտատերը կարող էր դիմել, սակայն ուշադիր չի եղել և բաց է թողել այդ հնարավորությունը, օգտատերն անմիջապես հասկանա, որ ԱՐՄԱԿԱԴ պետք է այցելել ամեն օր, որպեսզի հնարավոր չլինի բաց թողնել գեթ մեկ հնարավորություն: ARMACAD = Never miss an opportunity!

Լրահոսի երրորդ բաժինը կոչվում է Events: Այստեղ ի մի են բերվում հայտարարություններ միջոցառումների, ծրագրերի ու նախագծերի մասին, ըստ դրանց մեկնարկի ամսաթվի: Events բաժնում օգտատերը ամենավերևում կտեսնի այն միջոցառումների ու ծրագրերի մասին հայտարարությունները, որոնց մեկնարկի ամսաթիվն ամենամոտն է: Եթե այսօր սեղմենք Events կոճակի վրա, ապա ամենավերևում կտեսնենք հենց այսօր մեկնարկող միջոցառումների ու ծրագրերի հայտարարությունները, այնուհետև վաղը մեկնարկողներինն ու այդպես շարունակ: Այս բաժինը չունի Archive հատված:

Հետևաբար ԱՐՄԱԿԱԴի բոլոր հայտարարությունները հայտնվում են Newsfeed բաժնում: Այն հայտարարությունները, որոնցում կա վերջնաժամկետ հայտնվում են նաև DDL բաժնում, իսկ որոնցում կա մեկնարկի ամսաթիվ հայտնվում են Events բաժնում: Եթե մի հայտարարություն ունի և վերջնաժամկետ և մեկնարկի ամսաթիվ, ապա այն զուգահեռաբար կհայտնվի DDL և Events բաժիններում: Օրինակ, եթե ԱՐՄԱԿԱԴում ազդարարվում է մի գիտաժողովի մասին հայտարարություն, որը մեկնարկում է որևէ ամսաթվի ու մասնակցելու համար պետք է դիմել մինչև նշված վերջնաժամկետը, ապա տվյալ հայտարարությունն անմիջապես կհայտնվի Newsfeed, DDL և Events բաժիններում: Եթե ԱՐՄԱԿԱԴում ազդարարվում է գիտաժողովի ծրագիր՝ մեկնարկի օրով, բայց առանց դիմելու վերջնաժամկետի, ապա այդ հայտարարությունը չի հայտնվի DDL բաժնում ու տեսանելի կլինի Events բաժնում: Նաև, եթե հայտարարվում է մի կրթաթոշակ, որն ունի միայն դիմելու վերջնաժամկետ, բայց չունի մեկնարկի օր, ապա այն Newsfeed-ից հետո կհայտնվի DDL բաժնում ու չի հայտնվի Events բաժնում:

Եվ վերջապես, կան հայտարարություններ ու նորություններ, որոնք ո՛չ վերջնաժամկետ ունեն ու ո՛չ էլ մեկնարկի օր, ինչպես օրինակ այս՝ ԱՐՄԱԿԱԴից օգտվելու մասին մանրամասն նկարագիրը, որը հայտնվելու է միայն Newsfeed-ում, առանց երևալու DDL և Events բաժիններում:

Similar Opportunities