Impact Hub Yerevan  Follow

Զարթիր ֆելոուշիփ 2018, Իմփաքթ Հաբ Երևան, Հայաստան

Publish Date: Dec 05, 2017

Deadline: Dec 25, 2017

Նկարագրություն և նպատակ

Զարթի՛ր ֆելոուշիփը մեկ տարվա ծրագիր է, որը աջակցում է սոցիալական ձեռներեցներին, անհատներին, հետազոտողներին, բիզնեսներին կամ նախագծերին, որոնք հետաքրքրված են ներքևում նշված թեմաներից մեկով։

Ֆելոուշիփի նպատակն է աջակցել Հայաստանում սոցիալական նորարարներին՝ առաջարկելով նրանց անդամակցելու Իմփաքթ Հաբի յուրահատուկ էկոհամակարգին, որը ներառում է աշխատանքային տարածք, ձեռնարկատիրական աջակցություն, համագործակցող համայնք, ինչպես նաև կրթական ծրագրեր և միջոցառումներ։

Ծրագրի նպատակն է ոգեշնչել, կապեր հաստատել և հնարավորություն տալ ընտրված մասնակիցներին՝ լավագույնս զարգացնելու իրենց նախագծերը աջակցող և ոգևորող միջավայրում, որի անդամներն են Հայաստանի 200-ից ավելի լավագույն սոցիալական ձեռներեցները` ներկայացված 50-ից ավելի կազմակերպություններով, ձեռնարկություններով և նախաձեռնություններով։

Կարևոր ժամկետներ

Ծրագրին մասնակցության ժամկետը մեկ տարի է
Դիմումների վերջնաժամկետն է ս․թ․ դեկտեմբերի 25
Ինկուբատոր ծրագրի սկիզբը ՝ 2018 թ. հունվար ամսից

Ովքե՞ր կարող են դիմել

  • Անհատները, թիմերը կամ կազմակերպությունները, ովքեր զարգացնում են նախագծեր կամ հետազոտություն հետևյալ թեմաներով՝ Վետերաններ
  • Մայրերի բարեկեցություն
  • Երեխաների բարեկեցություն (հատկապես թերսնուցում և սնուցման մասին կրթություն)
  • Ընտանեկան բռնություն
  • Կենդանիների բարեկեցություն և իրավունքներ (ներառյալ փողոցային շների/կատուների հարցի կարգավորում)
  • Հաշմանդամություն ունեցող անձանց բարեկեցություն

Դիմել այստեղ

Similar Opportunities


Disciplines

Business

Development Studies

Entrepreneurship

Opportunity Types

Fellowships

Eligible Countries

Armenia

Host Countries

Armenia