IELTS թեստը հաջողությամբ հանձնելը կարող է բազմաթիվ դռներ բացել ձեր առջև: Այն հնարավորություն է տալիս ընդունվել աշխարհի լավագույն համալսարանները, կատարելագործել մասնագիտական հմտությունները և ճամփորդել: Այդ իսկ պատճառով IELTS թեստին լավ պատրաստվելն էական է և արդյունավետ անհրաժեշտ միավորներն ստանալու համար:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն առաջարկում է IELTS թեստի նախապատրաստական դասընթացներ` նպատակ ունենալով մեր ուսանողներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները թեստը վստահ և արդյունավետ հանձնելու համար:
Ի՞նչ ենք մենք առաջարկում:
Դասընթացի անվանում | Անգլերենի իմացության անհրաժեշտ մակարդակ | Տևողություն | Նկարագրություն | Դասընթացի արժեքը |
Ակադեմիական IELTS թեստի նախապատրաստական դասընթաց | B1+ (միջինից բարձր) և առավել | 34 ժամ և 6 ժամ թեստի գործնական պարապմունք` ընդհանուր վեց շաբաթ, 40 ժամ | Արագացված դասընթաց, որը ներկայացնում է թեստի կառուցվածքը և ձևը` կենտրոնանալով հմտությունների զարգացման և թեստը հանձնելու համար անհրաժեշտ գիտելիքների ձեռք բերման վրա: |
120,000 դրամ (3000 դրամ մեկ ժամը) |
Ընդհանուր IELTS թեստի նախապատրաստական դասընթաց 1 | A2 և B1 (միջինից ցածր և միջին) | 60 ժամ, տասը շաբաթ | Դասընթացը կենտրոնանում է լեզվի բաղադրիչների և հմտությունների վրա` ներառյալ բառապաշար, լսողական հմտություններ, քերականություն, բանավոր և գրավոր խոսք, ընթերցանություն: Դասընթացը տրամադրում է ամբողջական ներկայացում ընդհանուր IELTS թեստի վերաբերյալ և օգնում է բարելավել թեստ հանձնելու հմտությունները: | 170,000 դրամ (~2800 մեկ ժամը) |
Ընդհանուր IELTS թեստի նախապատրաստական դասընթաց 2 | B1+ (միջինից բարձր) և առավել | 60 ժամ, տասը շաբաթ | Դասընթացի նպատակն է B1+ մակարդակ ունեցող թեկնածուներին ամբողջովին պատրաստել ընդհանուր IELTS թեստը հանձնելուն`տրամադրելով հմտություն, ռազմավարություն և գիտելիքներ, ինչպես նաև բարելավել լեզվի իմացությունը: | 170,000 դրամ (~2800 մեկ ժամը) |
Ինչո՞ւ պատրաստվել թեստին մեր օգնությամբ:
Մեր դասընթացին մասնակցելով` Դուք.
- կսովորեք թեստի կառուցվածքը և ձևը;
- կսովորեք թեստը հանձնելու ռազմավարությունն առավելագույն արդյունք տանալու համար;
- կսովորեք պրոֆեսիոնալ ուսուցչի մոտ, ով մասնակցել է Բրիտանական խորհրդի դասընթացներին և գիտի ամեն ինչ IELTS քննության մասին;
- կտիրապետեք այն հմտություններին, որոնք անհրաժեշտ են թեստի տաբեր բաժինները հանձնելու համար;
- կստանաք պրոֆեսիոնալ ուսուցչի կարծիքը ձեր առավելությունների և բարելավման կարիք ունեցող հմտությունների վերաբերյալ;
- կծանոթանաք Բրիտանական խորհրդի` IELTS թեստին նախապատրաստվելու առցանց նյութերին:
Ո՞վ է անցկացնում դասընթացը և որտե՞ղ:
Դասընթացն անցկացնում և կազմակերպում է Բրիտանական խորհուրդը: Դասընթացը կանցկացվի հետևյալ հասցեում`Ալեք Մանուկյան 13, Երևանի պետական մանկավարժական համալսարանի անգլիական բաժնի մասնաշենք, առաջին հարկ: Դասընթացները կազմակերպվում են Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցությամբ:
Մանրամասների համար` http://www.britishcouncil.am/english/ielts-preparation-course: