British Council  Follow

Հայտնի են սեպտեմբերին IELTS փորձնական թեստի անցկացման ժամկետները, Բրիտանական խորհուրդ, Հայաստան

Publish Date: Aug 17, 2017

Հանձնեք IELTS փորձնական թեստ

Ցանկանո՞ւմ եք ակադեմիական/ընդհանուր IELTS թեստ հանձնել, բայց հնարավորություն չեք ունեցել նախապես պատրաստվել: Կամ գուցե՞ պատրաստվել եք թեստին, սակայն չգիտեք, թե ինչպես է անցնում իրական քննությունը: 

Բրիտանական խորհուրդն առաջարկում է հանձնել փորձնական ակադեմիական/ընդհանուր IELTS թեստ և զարգացնել քննություն հանձնելու հմտությունները: 

Հանձնեք փորձնական IELTS թեստ, ինչպես իրական քննության ժամանակ, որից հետո մեր փորձառու ուսուցիչները ձեզ կներկայացնեն իրենց ամբողջական կարծիքը ձեր հմտությունների ու գիտելիքների վերաբերյալ: 

Փորձնական թեստ հանձնելը ձեզ հնարավորություն կտա`

  • ծանոթանալ թեստի ձևաչափին, 
  • ծանոթանալ հարցերին ու տեքստերին,
  • ստուգել ձեր գիտելիքները սահմանված ժամանակում,
  • ստուգել ձեր պատասխանները և ստանալ որակավորված ուսուցչի կարծիք: 

Ձևաչափ

  • Օր առաջին (Շաբաթ օրերին)` Գրանցված թեկնածուները կհանձնեն լսելու, ընթերցանության և գրավոր բաժիններն առանց ընդմիջման: 
  • Օր երկրորդ (Երեքշաբթի օրերին)` Բանավոր բաժինը, ինչպես և իրական քննության ժամանակ, կանցկացվի հաջորդ օրը և այն կհամակարգի IELTS թեստի ուսուցիչը: 
  • Օր երրորդ (Հինգշաբթի/Ուրբաթ օրերին)` Քննությունից հետո թեկնածուները կմասնակցեն երկու ժամ տևողությամբ հանդիպման, որի ընթացքում ուսուցիչը կներկայացնի իր կարծիքն թեկնածուների հմտությունների վերաբերյալ: 

Փորձնական թեստի անցկացման վայրի ու ժամի մասին տեղեկությունը կուղարկվի ձեզ էլեկտրոնային նամակով գրանցումից հետո:

Փորձնական IELTS քննության ժամանակացույց

Ակադեմիական IELTS քննություն

Առաջին սեսիա 

Փորձնական ակադեմիական IELTS թեստ (լսել, ընթերցանություն և գրավոր)    19 օգոստոսի
Բանավոր բաժին    22 օգոստոսի
Ուսուցչի հետ հանդիպում    24 օգոստոսի

Երկրորդ սեսիա

Փորձնական ակադեմիական IELTS թեստ (լսել, ընթերցանություն և գրավոր)   2 սեպտեմբերի
Բանավոր բաժին   5 սեպտեմբեր
Ուսուցչի հետ հանդիպում   7 սեպտեմբերի

Երրորդ սեսիա

Փորձնական ակադեմիական IELTS թեստ (լսել, ընթերցանություն և գրավոր)   16 սեպտեմբերի
Բանավոր բաժին   19 սեպտեմբեր
Ուսուցչի հետ հանդիպում   21 սեպտեմբերի

Ընդհանուր IELTS քննություն

Առաջին սեսիա 

Փորձնական ընդհանուր IELTS թեստ (լսել, ընթերցանություն և գրավոր)   26 օգոստոսի
Բանավոր բաժին   29 օգոստոսի
Ուսուցչի հետ հանդիպում   31 օգոստոսի

Երկրորդ սեսիա

Փորձնական ընդհանուր IELTS թեստ (լսել, ընթերցանություն և գրավոր)    9 սեպտեմբերի
Բանավոր բաժին   12 սեպտեմբերի
Ուսուցչի հետ հանդիպում   14 սեպտեմբերի

Երրորդ սեսիա

Փորձնական ընդհանուր IELTS թեստ (լսել, ընթերցանություն և գրավոր)   23 սեպտեմբերի
Բանավոր բաժին   26 սեպտեմբերի
Ուսուցչի հետ հանդիպում   28 սեպտեմբերի

Խնդրում ենք հաշվի առնել

  • Ուսուցչի հետ հանդիպումը տևում է երկու ժամ և նպատակն է ձեզ տրամադրել ամբողջական և մանրամասն տեղեկություն ձեր գիտելիքների ու հմտությունների վերաբերյալ: Խնդրում ենք, ժամանակին ներկայանալ հանդիպմանը և առավելագույն օգուտ քաղել: Մենք խորհուրդ ենք տալիս բաց չթողնել այս հանդիպումը, քանի որ այն անչափ կարևոր է ձեր գիտելքիների մակարդակը հասկանալու համար:
  • Ուսուցչի հետ հանդիպման ընթացքում դուք թեստի միավոր չեք ստանում: Միայն IELTS թեստի պաշտոնական քննություն անցկացնողներն են իրավասու ձեզ տալ ձեր թեստի ճիշտ և հավաստի միավորները: Այնուամենայնիվ, ուսուցիչը ձեզ կտրամադրի համապարփակ կարծիք ձեր թեստի վերաբերյալ, ինչպես նաև մոտավոր միավորներ` օգտվելով հաշվարկման աղյուսակից: Այդ միավորը կարող է տարբերվել իրական թեստի արդյունքից: 

Գրանցում և վճարում

  1. Լրացրեք գրանցման ձևը: Այն կարող եք լրացնել մեր գրասենյակում, կամ ներբեռնել ստորև:  
  2. Ուղարկեք գրանցման ձևը Անգլերենի ծրագրերի ղեկավար Ադդեհ Հովասափյանին addeh.hovassapian@britishcouncil.am էլ. հասցեով:  
  3. Դիմումի ձևն ուղարկելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, վճարեք փորձնական թեստի արժեքը, որը կազմում է 10.000 դրամ: 
  4. Վճարումը պետք է կատարել միայն բանկային փոխանցմամբ: 

HSBC Bank Armenia

001-146026-050

Reason: Payment for MT-IELTS by (candidate's full name)

5.Վճարումը կատարելուց հետո ուղարկեք վճարման կտրոնը addeh.hovassapian@britishcouncil.am էլ հասցեին: Ձեր մասնակցությունը կհաստատվի և ձեզ կուղարկվի հետագա հրահանգները: 

Կարգավորումներ և փոխհատուցում

Թեպետ ամեն ինչ արվում է, որպեսզի փորձնական թեստը տեղի ունենա ըստ ժամանակացույցի, այնուամենայնիվ Բրիտանական խորհուրդն իրավունք է վերապահում հետաձգել կամ չիրականացնել այն, եթե մասնակիցների նվազագույն  քանակությունը չի ապահովվել: Եթե մենք չկազմակերպենք թեստը, ապա ձեզ կվերադարձնենք գումարը: 

  1. Եթե Դուք ցանկանում եք չեղյալ հայտարարել Ձեր մասնակցությունը թեստին գրանցվելուց հետո, ապա պետք է Բրիտանական խորհրդի հետ կապ հաստատեք թեստի օրից նվազագույնը մեկ շաբաթ առաջ: Այդ պարագայում ձեզ կվերադարձվի ողջ գումարը: Այս ժամկետից հետո մեզ հետ կապ հաստատելու դեպքում ձեր խնդրանքը հաշվի չի առնվի, եթե չհամապատասխանի երկրորդ կետին: 
  2. Այն մասնակիցները, որոնք իրենց գրանցումը չեղյալ են հայտարարում թեստից առաջ մեկ շաբաթվա ընթացքում, կստանան փոխհատուցում, եթե փաստաթուղթ ներկայացնեն, որ չեղյալ հայտարարելը կապված է ստորև ներկայացված դեպքերի հետ:
  • Հիվանդություն` հիվանդանոց ընդունվել կամ լուրջ վնասվածք
  • Կորուստ` ընտանիքի անդամի կամ հարազատի մահ
  • Դժբախտ պատահար` հանցանք, ավտովթար
  • Զինվորական ծառայություն

Ձեզ փոխհատուցվող գումարից, սակայն կպահվի 25 տոկոսը` որպես վարչական ծախս: Պետք է ներկայացնել միայն փաստաթղթերի բնօրինակները: Հակառակ դեպքում փոխհատուցում տեղի չի ունենա: 

Ծանուցում

IELTS փորձնական թեստերը  IELTS քննությունից անկախ են տեղի ունենում և իրական քննությունը հանձնելու համար թեկնածուները պետք է հետևեն IELTS պաշտոնական կայքում (www.ielts.org) նշված հրահանգներին:

IELTS Practice Test Registration Form

Further Official Information

Link to Original

Similar Opportunities


Host Countries

Armenia