Russian - Armenian University  Follow

Հանրային դասախոսություն - Սիլիկոնյան հովիտ․ պատմություն, դասեր, մշակույթ և մտածողություն, Հայ-ռուսական համալսարան

Publish Date: Oct 11, 2016

Event Dates: from Oct 14, 2016 09:30 to Oct 14, 2016 11:00

Սիլիկոնյան հովիտ․ պատմություն, դասեր, մշակույթ և մտածողություն

Խոսնակ՝ դոկտոր Ռոնալդ Վայզման

Օր և ժամ՝ հոկտեմբերի 14, ժամը  09:30 – 11:00

Վայրը՝ Հայ-ռուսական համալսարան, Մեծ դահլիճ

Լեզուն՝ անգլերեն

Մուտքն ազատ է

Հայ-ռուսական համալսարանի  Տեղեկատվական տեխնոլոգիաների ասոցիացիան շարունակում է տեխելույթների շարքը՝ հրավիրելով հայտնի խոսնակների զրուցելու հետաքրքիր թեմաների շուրջ։ Մեր հաջորդ խոսնակը լինելու է դոկտոր Ռոնալդ Վայզմանը։

Խոսնակի մասին

Դոկտոր Ռոնալդ Վայզմանը Սիլիկոնյան հովտի ամենահին «հրեշտակ» ներդրողների խմբի՝ Software Group of the Band of Angels-ի նախագահն է։ Նա տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների և ղեկավարման ավելի քան  25 տարվա փորձ ունի։  2000 թ․ որպես գործընկեր միացել է  «Apax Partners» ընկերությանը։ «Apax Partners»-ում և իր հրեշտակային գործունեության ընթացքում Ռոնը ներդրումներ է կատարել և խորհուրդներով աջակցել է ավելի քան 60 և ծառայություններ է մատուցել ավելի քան 25 մասնավոր ընկերությունների։

Մինչ «Apax»-ը նա եղել է «Verity» ընկերության ռազմավարության և մարքեթինգի բաժնի փոխնախագահ, ներդրումային հարաբերությունների ղեկավար, կորպորատիվ տեղեկատվության որոնման առաջնորդ։ Իր պաշտոնավարման ընթացքում «Verity» ղեկավարման թիմը «Turnaround Management»-ի ասոցիացիայից ստացել է «Large Company Turnaround of the Year» մրցանակը։ Մինչ Վենիթիին միանալը նա ավելի քան 5 տարի աշխատել է Սթիվ Ջոբսի համար «NeXT» ընկերությունում, որտեղ կառավարել է եվրոպական և կորպորատիվ մարքեթինգի բաժինը։

Ռոնալդ Վայզմանը վերջերս դասախոսել և դասընթացներ է անցկացրել վենչուրային կապիտալի, «հրեշտակային» ներդրումների թեմաներով տարբեր երկրներում և ԱՄՆ Սպիտակ տանը։

Similar Opportunities


Disciplines

Business

Entrepreneurship

Information Technology

Host Countries

Armenia

Event Types

Lecture