Join ARMACAD Today

Join over 100,000 researchers, students and professionals.

Subscribe and get new opportunities every day.

Sign Up


Հանրային դասախոսություն - Հայերենի հանպատրաստից բանավոր խոսքում նախադասությունների սահմանազատման խնդիրը, Երևան



Opportunity Cover Image - Հանրային դասախոսություն - Հայերենի հանպատրաստից բանավոր խոսքում նախադասությունների սահմանազատման խնդիրը, Երևան

«Հայերենի հանպատրաստից բանավոր խոսքում նախադասությունների սահմանազատման խնդիրը »

Զեկուցող՝ Կարեն Վելյան

Դասախոսության մասին

Ինչպես հայտնի է, հանպատրաստից բանավոր խոսքին հատուկ են այնպիսի առանձնահատկություներ, ինչպիսիք են անավարտ հնչերանգը, մտքերի անավարտվածությունը, դադարների անսովոր բաշխումը, բազմաթիվ և բազմապիսի շարահյուսականան «վթարներ», խոսքի տարբեր տեմպեր: Այս և մի շարք այլ լեզվական դրսևորումներ օբյեկտիվորեն խնդիր են առաջացնում հայերենի հանպատրաստից բանավոր խոսքում նախադասությունների սահմանազատման առումով, երբ տեղի է ունենում նախադասության՝ որպես լեզվի միավորի և ասույթի՝ որպես հանպատրաստից բանավոր խոսքի միավորի հատկանիշների բախում: Բնականաբար հարց է առաջանում. ինչպե՞ս և ի՞նչ չափանիշներով պետք է որոշել հանպատրաստից բանավոր խոսքի նախադասությունների սահմանները: Իր զեկուցման շրջանակներում Կ.Վելյանը առաջարկում է հայերենի հանպատրաստից բանավոր խոսքում նախադասությունների սահմանազատման որոշակի սկզբունքներ:

Կարճ կենսագրություն

Կարեն Վելյան, բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների և հասարակական գիտությունների համալսարանի դոցենտ: Վերջին տարիներին զբաղվում է կիրառական լեզվաբանության խնդիրներով, մասնավորապես զուգադրական հանրալեզվաբանական հարցերով: Ունի 50-ից ավել  գիտական աշխատանքներ:

Կարեն Վելյանը հրավիրում է Ձեզ «Հայերենի հանպատրաստից բանավոր խոսքում նախադասությունների սահմանազատման խնդիրը» թեմայով զեկուցմանը: Կ.Վելյանը կներկայացնի իր հետազոտության արդյունքները հայերենի շարահյուսության որոշ հարցերի շուրջ:

Դասախոսության վայրը. Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների և հասարակական գիտությունների համալսարանի կոնֆերանս դահլիճ, գլխավոր մասնաշենք, երկրորդ հարկ

Դասախոսության օրը. մայիսի 20-ին, ժ. 12:30


Host Country
Event Type
Publish Date
May 18, 2016




0 Comments


Subscribe to our newsletter

and receive information about international academic and professional opportunities

scholarships, summer schools, conferences, grants, fellowships, trainings


Sign Up