ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
21-22 հունվար 2016թ.
«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ»
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ կազմակերպում է «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» խորագրով գիտագործնական երկօրյա համաժողով, որը տեղի կունենա 2016 թ-ի հունվարի 21-22-ը:
Կարևորելով դասավանդման և ուսումնառության հետազոտությունը, քաղաքականությունն ու պրակտիկան` համաժողովն իր պլենար (լիակազմ) և սեկցիոն (խմբական) նիստերով կդառնա փորձի փոխանակման լավագույն հարթակ և կքննարկի մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումներն ու ձեռքբերումները Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Հայաստանում մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային համակարգի ստեղծմանն ուղղված ակտիվ զարգացումներին հաջորդեցին ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների առաջին փուլը (2009թ.) և ծրագրային հավատարմագրման փորձարկումները (2015թ.), որոնք զարգացման ավելի բարձր մակարդակ արձանագրեցին Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգում: Արժեքավոր է Եվրոպայի խորհրդի, մասնավորապես Տեմպուս դրամաշնորհային ծրագրերի ներդրումը համակարգի զարգացման, ինչպես նաև հայկական և եվրոպական համալսարանների միջև մշակույթի փոխանակման գործում, քանի որ այն ուղղորդվում է արտաքին և ներքին որակի ապահովման համակարգերի վերաբերյալ փորձի աստիճանաբար կուտակմամբ: Այդ ներդրման շոշափելի ձեռքբերումներից է որակի մշակույթի ձևավորումը բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հայաստանի որակի ապահովման ներկայիս համակարգը կարևորում է ուսումնական հաստատություններում ուսանողակենտրոն գաղափարի զարգացումն ու խորացումը` Եվրոպական Որակի ապահովման չափորոշիչներին և ուղենիշներին համապատասխան: 2015 թ-ին ստեղծվել է իդեալական հնարավորություն` գնահատելու հայաստանյան որակի ապահովման քաղաքականության կարգավիճակը և դրա ազդեցությունը բոլոր շահակիցների վրա:
Համաժողովի ընթացքում մի շարք տեսանկյուններից կուսումնասիրվեն որակի ապահովման պոտենցիալ և ներկայիս զարգացումները հայաստանյան բարձրագույն կրթական համակարգում և հնարավորություն կընձեռնվի բացահայտելու եվրոպական մակարդակի ուսումնառության քաղաքանության ներդրման ուղիները հայաստանյան բուհերում:
ՀՈԴՎԱԾԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Հոդվածները կգնահատվեն համաժողովի խմբագրակազմի կողմից` հիմնվելով հետևյալ չափանիշների վրա:
- Հոդվածը հստակ արտահայտում է մասնակցի նպատակադրումը, որը կհետաքրքրի մասնակիցներին:
- Փաստարկումները, զարգացումը և կառուցվածքը տրամաբանական են, կապակցված և հասկանալի:
- Հոդվածն ունի գիտահանրամատչելի բովանդակություն:
- Հոդվածն ապահովում է հիմք շահագրգիռ քննարկումների համար:
- Որևէ լավագույն փորձ ներկայացնող հոդվածները վերլուծական են, արտացոլում են զեկուցողի սեփական փորձը և պարզ նշում փորձի կիրառության հաջողությունները և խոչընդոտները:
- Առևտրային բնույթ կրող առաջարկները չեն ընդունվում:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Բոլոր առաջարկները պետք է ներկայացվեն` ըստ այս համաժողովի հրավերին կից ձևաչափի` մինչև դեկտեմբերի 30-ը, 2015 թ. ուղարկելով նամակ info@anqa.am էլեկտրոնային փոստի հասցեին: Խնդրում ենք չուղարկել հայտերը PDF տարբերակով:
Բոլոր դիմում-հայտերը կուսումնասիրվեն համաժողովի խմբագրակազմի կողմից: Ընտրված հոդվածների հեղինակները համաժողովի մասնակցության համար կտեղեկացվեն մինչև հունվարի 15-ը: Ընտրված զեկույցները կամ հոդվածները կարող են ստանալ որոշակի մեկնաբանություններ` բարեփոխումների տեսքով մինչև զեկույցի` համաժողովին ներկայացնելը: Սահմանափակ ռեսուրսների պատճառով մեկնաբանություններ չեն տրամադրվի այն առաջարկներին, որոնք չեն համապատասխանի կից ներկայացված պահանջներին:
Ամբողջ նամակագրությունը կլինի էլեկտրոնային փոստի միջոցով:
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
30 դեկտեմբեր, 2015
Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 30-ը Word ձևաչափով: Հայտի ձևաչափը կարող եք ներբեռնել www.anqa.am կայքէջից և ուղարկել info@anqa.am էլեկտրոնային փոստի հասցեին: Նշված ժամկետից հետո ուղարկված հայտերը չեն ընդունվում: Ոչ լիարժեք հայտերը չեն դիտարկվում:
15 հունվար, 2015
Հայտերի ընդունման կամ մերժման մասին կտեղեկացվի էլեկտրոնային փոստի միջոցով: Ընդունված հայտերը կուղարկվեն խմբագրակազմի կողմից կատարված մեկնաբանություններով:
17 հունվար, 2016
Ընդունված հոդվածների համառոտագրերը կտեղադրվեն ՈԱԱԿ–ի կայքէջում: Համաժողովի նիստերի օրվա և ժամի մասին տեղեկությունները կնշվեն համաժողովի օրակարգում:
21-22 հունվար, 2016
Համաժողով (համաժողովի իրականացման վայրի մասին տեղեկատվությունը կտրամադրվի)
Հունվարի վերջ, 2016
Վերջնական հոդվածները և Power-Point ծրագրով ներկայացվող զեկույցները կտեղադրվեն ՈԱԱԿ-ի կայքէջում և համաժողովի նյութերի ժողովածուի մեջ:
Փետրվարի վերջ, 2016
Զեկույցների վերջնական տեքստերը կներկայացվեն:
Հունիսի վերջ, 2016
Համաժողովին ներկայացված հոդվածներն ու զեկուցումները կտպագրվեն համաժողովի նյութերի ժողովածուի մեջ:
ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՈԱԱԿ` Ռուբեն Թոփչյան և Սուսաննա Կարախանյան
Հոդվածները կուսումնասիրվեն միջազգային փորձագետների կողմից, ովքեր կհրավիրվեն համաժողովի խմբագրակազմի կողմից:
0 Comments