«Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» (CODE-SE) ծրագիրը:
Այն պետք է օժանդակի համայնքների կայուն զարգացմանը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եկամուտների հնարավոր բարձրացմանը՝ սոցիալական ձեռնարկատիրության ծրագրերի միջոցով՝ Հայաստանի 7 մարզերում ապահովելով համայնքների ընդհանուր զարգացումը (ծրագրին կարող են մասնակցել ՀԿ-ներն ու համայնքային խմբերը հետևյալ մարզերից՝ Կոտայք, Գեղարքունիք, Շիրակ, Սյունիք, Լոռի, Տավուշ և Վայոց Ձոր):
Ծրագրի շրջանակներում ընտրված 60 ՀԿ-ներ և համայնքային խմբեր կմասնակցեն սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ նախնական վերապատրաստումների, և այնուհետև նրանցից կընտրվեն 20-ը, ովքեր և կլինեն ծրագրի հիմնական մասնակցիները և կշարունակեն ուսուցողական գործընթացը (վերապատրաստումներ և էլեկտրոնային ուսուցում) հաջորդող 5 ամսիների ընթացքում:
Արդյունքում մասնակիցները կձևավորեն և կվերջնականացնեն իրենց սոցիալական ձեռնարկատիրության գաղափարները, կստանան ընթացիկ խորհրդատվական ծառայությունները 4 ուղղություններով (իրավաբանական, հաշվապահական / ֆինանսական, բիզնեսի կառավարման, վաճառքի և մարքեթինգի), ինչպես նաև մասնագիտացված կազմակերպության աջակցությամբ կիրականացնեն ֆինանսական հավելյալ միջոցների հայթաթում (crowdfunding/fundraising): Այս ամենի արդյունքում առնվազն 10 լավագույն գաղափարները կստանան դրամաշնորհներ (4000 – 10.000 Եվրոյի չափով):
Համոզված ենք, որ կգտնվեն բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, որոնք ունեն հետաքրքիր և նորարարական գաղափարներ, և որոնք նաև այս ծրագրի շրջանակում հնարավորություն կունենան ձեռք բերել թե՛ անհրաժեշտ կոմպետենցիաներ, և թե՛ ֆինանսական աջակցություն սոցիալական ձեռնարկատիրության իրենց գաղափարներն իրականացնելու համար:
Կից կարող եք ծանոթանալ ծրագրի մասնակցության հայտադիմումին, որի ներկայացման վերջնաժամկետն է մարտի 11-ը: Հայտադիմումը հարկավոր է ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ info@SE.center
Ցանկացողները կարող են լրացնել հայտը նաև ստորև ներկայացված հղումով՝
http://code-se.questionpro.com
Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով ծրագրի կայքը http://SE.center կամ ֆեյսբուքյան էջը՝ https://www.facebook.com/codese1/
Այս ծրագրին հնարավորությունները ընդլայնելու համար, ինչպես նաև ՀՀ համայնքների զարգացման նոր հնարավորությունների օգտագործման համար “CODE-SE: Community Development through Social Entrepreneurship" ծրագիրը մասնակցում է եվրոպական մրցույթի: Խնդրում ենք ձեր աջակցությունը այն հաղթելու համար: Ուղղակի ստորև հղումով այցելեք և հետևեք քվեարկության քայլերին (դա կտևի ընդամենը մի քանի րոպե):
https://drive.google.com/file/d/0B7n7iVK250N7djEtUmgwbHNUMHNEVE93TkI4VDJlZTZRbHlV/view