«(Հակա)Կոռուպցիայի արվեստը» ցուցահանդես
Իմփաքթ Հաբ Երևանը սիրով հրավիրում է Ձեզ «(Հակա)Կոռուպցիայի արվեստը» ցուցահանդեսի բացմանը, որը կկայանա հոկտեմբերի 20-ին, ժամը 19:00-ին:
«(Հակա)Կոռուպցիայի արվեստը» մեկ տարի տևողությամբ ծրագիր է, որը իրականացվում է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
«(Հակա)Կոռուպցիայի արվեստը» ծրագրի նպատակն է Հայաստանում կոռուպցիայի հարցի գեղարվեստական և մշակութային մեկնաբանության միջոցով իրազեկել, կրթել և ստեղծագործական լույս հաղորդել կոռուպցիայի բարդ հետևանքների մասին հասարակության վրա` Հայաստանում և դրա սահմաններից դուրս։ Ծրագրի շրջանակներում Իմփաքթ Հաբ Երևանը նախաձեռնել է կոռուպցիայի դեմ պոստերային արվեստի մրցույթ և ցուցահանդես, որի համադրողն է արվեստագետ Սամվել Սաղաթելյանը:
Մրցույթին մասնակցել են Հայաստանից եւ աշխարհից 75 արվեստագետներ, որոնցից 35-ը ընտրվել են մասնակցելու ցուցահանդեսին:
Ցուցահանդեսի մանրամասներ․
Ամսաթիվ և ժամ՝ հոկտեմբերի 20-ին 19:00-ին
Վայր` ՀԲԸՄ ցուցահանդեսների սրահ (Մելիք-Ադամյան 2/2, Երևան)
Միջոցառման գործընկեր՝ Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ)
Մասնակից արվեստագետների քանակը՝ 35
Ցուցադրվող պոստերների քանակը՝ 64
Տևողությունը և ժամերը՝ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2017 թվականի նոյեմբերի 19-ը, երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերին ժամը 15։00-ից 19։00-ը։ Մուտքն ազատ է: