Տարրական դասարանների ուսուցչի (դասվարի) թափուր տեղի համար
Փնտրվում են առնվազն 4 – 6 տարվա փորձ և մեծ նվիրում ունեցող մասնագետներ՝ «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում որպես տարրական դասարանների ուսուցիչ (դասվար) աշխատելու նպատակով:
«Գլոբալ Բրիջ»-ը երիտասարդ և արդեն մեծ հաջողություններ արձանագրած դպրոց է Երևանում՝ տաղանդավոր սովորողներով, համագործակցող ծնողներով և յուրօրինակ ուսուցիչներով (https://www.facebook.com/GlobalBridgeHighSchool/):
Թափուր տեղի համար մրցութային կարգով կարող են դիմել ստորև թվարկված նվազագույն չափանիշներին համապատասխանող ուսուցիչները.
-
բարձրագույն մասնագիտական կրթություն,
-
կազմակերպվածություն և պարտաճանաչություն,
-
դժվար իրավիճակներում նախաձեռնություն վերցնելու ունակություն,
-
խնդիրներին ստեղծագործաբար մոտենալու և նորարարական լուծումներ առաջարկելու կարողություն։
Առավելություն կտրվի այն թեկնածուներին, որոնք մեծ հավակնություններ և արագ աճելու ցանկություն ունեն:
Հայտարարությունում աշխատավարձի չափը չի նշվում, քանի որ աշխատողն ինքն է «որոշում» այն` իր նպատակասլաց և արդյունավետ գործունեությամբ:
Ինչպե՞ս դիմել
Թափուր աշխատատեղին դիմելու համար անհրաժեշտ է info@gb.am էլ. հասցեին ուղարկել CV և մոտիվացիոն նամակ։
Մոտիվացիոն նամակում հարկավոր է համառոտ և հստակ կերպով ներկայացնել` ինչու հենց Դուք և ոչ այլ մեկը` նկարագրելով Ձեր ունակությունները, հաջողությունները, ինչպես նաև մասնագիտական ձգտումները…
Կդիտարկվեն միայն ամբողջական դիմումները, իսկ կապ կհաստատվի միայն հաջորդ՝ հարցազրույցների փուլ անցած դիմորդների հետ: