Գիտության ամենամյա փառատոն, 31 մայիսի 2017 թ․, Երևան

Publish Date: May 18, 2017

Գիտության ամենամյա փառատոն, 31 մայիսի 2017 թ․, Երևան

ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրը և Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան տեղեկացնում են, որ 2017թ. մայիսի 31-ին` ժամը 10:00-ին, «Օհանյան» կրթահամալիրում (Երևան, Ավան, Իսահակյան 5/6, hեռախոս` 61-76-83, 61-76-84) տեղի կունենա Գիտության ամենամյա փառատոն, որի շրջանակներում նաև`նախադեպը չունեցող «Գիտության այբբենարան» ձեռնարկի շնորհանդեսը:

Կրթահամալիրի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ 2017թ. մայիսը հայտարարված է Գիտության միամսյակ` ԳԻՏՄԱ (գիտություն, ինժեներիա, տեխնոլոգիա,  մաթեմատիկա, արվեստ) ծրագրի համատեքստում:

Գիտական միամսյակի համակազմակերպիչներն են  Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան   և  ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրը:

Փառատոնի նպատակներն են.

  • Աշակերտների մեջ զարգացնել ստեղծագործական, վերլուծական և համադրման հմտություններ, սեր արթնացնել գործնական, գիտական հետազոտությունների և ինքնուրույնաբար  արդյունքի հասած աշխատանքի նկատմամբ:
  • Խթանել միջառարկայական համագործակցային եղանակով և թիմային աշխատանքով ուսուցման զարգացումը   դասարանում, դպրոցում, ծնողական համայնքում և սոցիալական ցանցերում:
  • Լավագույն թիմային աշխատանքների համար սահմանված անվանակարգերի շնորհման միջոցով աշակերտների մեջ սերմանել մրցակցային ոգի, հաղթանակելու, նպատակին հասնելու ձգտում:
  • Նպաստել, որ ուսուցիչները, ծնողները, աշակերտները և «Օհանյան» կրթահամալիրին աջակցող անհատները, կազմակերպությունները, բոլոր շահագրգիռ կողմերը  հաղորդակցվեն միմյանց հետ այս նախագծի միջոցով:
  • Մեծացնել աշակերտների սերը բնության հանդեպ, դարձնել նրանց գործուն բնապահպաններ, իրականացնել բնօգտագործման խնայողական նախագիծ` առարկայական դարձնելով էկոլոգիական դաստիարակությունը:

Գիտության միամսյակի շրջանակներում

  • Գիտական ցուցահանդես
  • Աշակերտական գիտահետազոտական լաբորատորիայի բացում
  • Գիտությունն առաջին ձեռքերից (շրջայց ՀՀ գիտական կազմակերպություններ)
  • Գիտություն երեխաների համար (թրեյնինգներ, գործնական սեմինարներ)
  • Արտագնա բաց-դասեր գիտական թանգարաններում
  • Գիտության Այբբենարանի
  • Գիտության փառատոն (ցուցահանդես-վաճառք)

Փառատոնի մասին

Փառատոնը իր տեսակի մեջ առաջին և առանձնահատուկ միջոցառումն է ՀՀ-ում. այն կրում է ամենամյա բնույթ` այս տարի արդեն զուգակցելով STEAM ծրագրի (Գիտություն, Տեխնոլոգիա, Ինժեներիա, Արվեստ, Մաթեմատիկա) բաղկացուցիչ առարկաները:

Միամսյա Փառատոնը հնարավորություն է ընձեռում բացահայտելու և գնահատելու Հայաստանի գիտական «համայնքը», մեծացնելու հետաքրքրությունը բնական գիտությանների նկատմամբ:

Փառատոնին մասնակցել կարող են բոլորը` անկախ մասնագիտությունից, տարիքից, սեռից, ազգությունից, զբաղվածությունից։

Փառատոնի ընթացքում բոլոր մասնակիցները ներկայացնում են գիտության նվաճումները, իրենց կատարած փորձերը, հայտնագործությունները:

Ինչպես մասնակցել

Փառատոնին կարող են մասնակցել.

  • անհատներ,
  • ընկերություններ,
  • հետազոտական,
  • լաբորատորիաներ,
  • բիզնես-ընկերություններ:

Բոլոր շահագրգիռ կողմերը հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց գործունեությունը գիտության որևէ ոլորտում՝ մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի, արվեստի, տեխնոլոգիայի և այլն:

Մասնակցության ձևաչափը

  • որպես այցելու,
  • որպես կամավորական,
  • որպես ակտիվ մասնակից` ներկայացնելով գիտության որևէ ճյուղին առնչվող սեփական գաղափարները:

ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիր

ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրը արդեն ավանդույթ դարձած և ամենամյա բնույթ կրող վեցերորդ Գիտության փառատոնը կազմակերպում է իր հիմնադրման 20-ամյակի շրջանակներում` զուգակցված ներկայացնելով STEAM ծրագրի (Գիտություն, Տեխնոլոգիա, Ինժեներիա, Արվեստ, Մաթեմատիկա) բաղկացուցիչ առարկաները:

Միջոցառումը հասանելի է դարձնում գիտությունը, ընդգծում գիտության դերը առօրյա կյանքում, ինտերակտիվ և զվարճալի նախաձեռնությունների միջոցով արթնացնում հետաքրքրություն ստեղծվածի և նոր հնարավորություն-ների շուրջ:

Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա

ԵԿ ասոցիացիայի նպատակը ևս գիտության սիրահարներին, գիտությամբ զբաղվողներին և կամ պարզապես հետաքրքրվողներին մեկ հարթակում համախմբելն է` միասին կիսելու գիտության հանդեպ սերն ու հետաքրքրվածությունը, միմյանց տեղեկացնելու տարբեր ոլորտների գործունեության և հետագա պլանների մասին: Այդ իսկ պատճառով փառատոնին մասնակցությունը ազատ է, միջավայրը՝ ընկերական: Մեծ հնարավորություն է ընձեռվում կիսելու գիտելիքները միմյանց հետ, համագործակցություններ կնքելու և ընդլայնելու հասարակության տեղեկատվական դաշտը:

Similar Opportunities


Disciplines

Science

Host Countries

Armenia

Event Types

Festivals