Գերմաներենի ինտենսիվ դասընթացներ Երևանում

Publish Date: Sep 20, 2016

Deadline: Sep 30, 2016

Գերմաներենի դասընթացներ

Գերմաներենի դասընթացներ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումը շարունակել, աշխատել Գերմանիայում կամ պարզապես լավ տիրապետել լեզվին: Դասընթացները կազմակերպվում են  խմբակային, անհատական և առցանց տարբերակներով:

Դասընթացները անցկացվում են հատուկ մշակված մեթոդներով:

Դասընթացի արդյունքում մասնակիցները կկարողանան

  • Խոսել գերմաներեն ճիշտ և անկաշկանդ
  • Լսել-հասկանալ և գրել գերմաներեն
  • Հանձնել լեզվի իմացության մակարդակը ստուգող քննություն A1, A2, B1, B2, C1, C2 մակարդակներում
  • Հանձնել Goethe-Zertifikat, TestDaF, OnDaF նաև ÖSD

Դասընթացի բոլոր մասնակիցներին կտրամադրվեն ժամանակակից ուսումնական նյութեր, որոնք համապատասխանում են լեզուների իմացության Եվրոպական համընդհանուր չափորոշիչներին (ԵՀՉ) (http://www.europaeischer-referenzrahmen.de/):

Դասընթացի յուրաքանչյուր փուլը կավարտվի փորձնական քննությամբ (Goethe-Zertifikat-ի փորձնական տեստով), որի միջոցով կստուգվեն մասնակիցների գիտելիքները:

Առաջին դասը փորձնական է և անվճար

Մեկ փուլը տևում է 18-22 դասաժամ:

Խմբակային դասի տևողությունը 2 ժամ է, խումբը բաղկաց է առավելագույնը 6 ուսանողից, յուրաքանչյուր դասի արժեքը՝ 2000 դրամ:

Անհատակն դասի տևողությունը 1 ժամ 30 րոպե է, յուրաքանչյուր դասի արժեքը՝ 4000 դրամ:

Դասընթացները կանցկացվեն Կոմիտաս 1 հասցեում:

Դասընթացը կվարի գերմաներենը որպես օտար լեզու դասավանդելու մեծ փորձ ունեցող Լիլիթ Հակոբյանը:

Ինչպես դիմել

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply online կոճակը և լրացնել համապատասխան դաշտերը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374)55 80 82 72 հեռախոսահամարով:

Գերմաներենը որպես օտար լեզու դասավանդման մեթոդի մասին 

Այս մեթոդը մշակված է ասոցատիվ ընկալման հիման վրա: Տարբեր հետաքրքիր պատմությունների օրինակներով բացատրվում է թեման, որը ասոցացման ու համեմատությունների միջոցով հեշտ հիշվում և ամրապնդվում է:

Բառապաշարը սովորում ենք համապատասխան լեզվի իմացության մակարդակի: Դասի ամբողջ ընթացքում լինում են հետաքրքիր թեմաների վերաբերյալ հարցեր և պատասխաններ, զրույցներ, որոնցում օգտագործում ենք դասերի ընթացքում սովորած բոլոր բառերը:

Աշխատաելու ենք վարժեցնելով լսել-հասկանալը, քանի որ մեր առաջնային առաջադրանքն է հասկանալ և կարողանալ պատասխանել գերմաներենի լեզվակրին:

Եվ իհարկե մթնոլորտը և լրացուցիչ ծրագրերը (միջոցառումները, ֆիլմդիտումները,) շատ կարևոր միջավայր են ստեղծում լեզուն ավելի արագ տիրապետելու և անկաշկանդ խոսելու համար:

Similar Opportunities


Disciplines

Foreign Languages and Literature

Language and Communication

Languages

Host Countries

Armenia

Event Types

Trainings