Հունիս-հուլիս ամիսներին մենք կազմակերպում ենք մեր ամառային ճամբարները: Future ChangeMakers ամառային ճամբարների նպատակն է մասնակիցներին ընձեռել հնարավորություն՝
- զարգացնել անգլերեն լեզվի հմտությունները;
- ծանոթանալ այլ երկրների մշակույթներին և ավանդույթներին;
- ձեռք բերել նոր հմտություններ և ընկերներ;
- դառնալ ավելի ինքնավստահ;
- քննարկել գիտությանը և աստղագիտությանը նվիրված թեմաներ:
Կկազմակերպվի երկու ճամբար` 10-ից 12 և 13-ից 15 տարեկան երեխաների համար: Ճամբարի լեզուն անգլերենն է: Ճամբարները կանցկացվեն Բյուրականում:
|
Կազմակերպվելու է երկու ճամբար` 10-12 և 13-15 տարեկան երեխաների համար: 10-12 տարեկան երեխաների ճամբարի օրերն են հունիսի 21-ից հուլիսի 3-ը, իսկ 13-15 տարեկան երեխաներինը` հուլիսի 9-ից հուլիսի 21-ը: Ճամբարների արժեքն է 355.000 դրամ: Մանրամասների համար այցելեք մեր կայքը:
|
Ճամբարի ընթացքում կազմակերպվելու են անգլերեն լեզվի դասընթացներ, մշակութային միջոցառումներ, կյանքի հմտությունների զարգացման միջոցառումներ, գիտությանը նվիրված միջոցառումներ, ինչպես նաև սպորտային միջոցառումներ, կինոդիտումներ, խաղեր և այցելություններ Բյուրականի աստղադիտարան և մշակութային ժառանգության այլ վայրեր:
Մանրամասների համար այցելեք մեր կայքը:
|
|
|
|
|
Անգլերեն լեզվի իմացություն
|
|
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճամբարի լեզուն անգլերեն է, դիմորդները պետք է տիրապետեն անգլերենի իմացության որոշակի մակարդակի:
10-12 տարեկան երեխաների համար նախատեսված ճամբարի մասնակիցները պետք է ունենան նվազագույնը A2 մակարդակի իմացություն։ 13-15 տարեկան երեխաների համար նախատեսված ճամբարի մասնակիցները պետք է ունենան նվազագույնը B1 մակարդակի իմացություն։ Մանրամասների համար այցելեք մեր կայքը:
|
|
|
|
Անգլերենի իմացության ստուգում
|
|
Ճամբարին մասնակցելու համար երեխաները պետք է հանձնեն անգլերեն լեզվի թեստ: Թեստի արժեքն է 3500 դրամ յուրաքանչյուր մասնակցի համար:
Վճարումը կարող է կատարվել տեղում կամ բանկային փոխանցման միջոցով: Մեր բանկային տվյալներն են`
HSBC Bank Armenia
001-146026-050
Նպատակ` Վճարում թեստի համար (անուն, ազգանուն) կողմից
Մանրամասների համար այցելեք մեր կայքը:
|
|
|
|
Յուրաքանչյուր ճամբարին կարող է մասնակցել 30 երեխա: Դիմորդները պետք է
- լինեն 10 տարեկան 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ առաջին ճամբարին մասնակցելու համար,
- լինեն 13 տարեկան 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ երկրորդ ճամբարին մասնակցելու համար,
- մասնակցեն անգլերեն լեզվի իմացության ստուգման թեստին,
- ունենան նվազագույնը A2 մակարդակ առաջին ճամբարին մասնակցելու համար,
- ունենան նվազագույնը B1 մակարդակ երկրորդ ճամբարին մասնակցելու համար,
- ցուցաբերեն ճամբարին մասնակցելու պատրաստակամություն:
Մանրամասների համար այցելեք մեր կայքը:
|
|
|
|
|
Ճամբարին դիմելու համար պետք է գրանցվել անգլերենի իմացության թեստին մինչև ապրիլի 27-ը:
- Թեստին գրանցվելու համար կապ հաստատեք Գոհար Հարությունյանի հետ`gohar.harutyunyan@britishcouncil.am էլեկտրոնային հասցեով և ուղարկեք երեխայի ծննդյան վկայականը կամ անձնագրի պատճենը:
- Ընտրվելու դեպքում մասնակիցները պետք է լրացնեն մասնակցության հայտը և կատարեն վճարումը երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Մանրամասների համար այցելեք մեր կայքը:
|
|
|
|
|
|
Որպես Միացյալ Թագավորության մշակութային հարաբերություններ հաստատող հիմնական կառույց` Բրիտանական խորհուրդը հավատարիմ է հավասար հնարավորությունների քաղաքականությանը և բազմազանության սկզբունքը կիրառում է կազմակերպության բոլոր մակարդակներում, ծրագրերում և նախաձեռնություններում:
Բրիտանական խորհուրդը հավաստում է, որ բոլոր երեխաներն ունեն ներուժ և, որ յուրաքանչյուր երեխա կարևոր է ու նշանակալից աշխարհի ցանկացած անկյունում: Բրիտանական խորհուրդը հաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ բոլոր երեխաներն իրավունք ունեն պաշտպանված լինել շահագործման դրսևորումներից, ինչպես հաստատված է 1989 թվականի Միավորված ազգերի` երեխաների իրավունքների կոնվենցիայի 19 հոդվածում:
Գիտակցելով, որ մեր գործունեությունն իր ազդեցությունն է ունենում շրջակա միջավայրի վրա`մենք նպատակ ունենք նվազեցնել այն` կանխելով արտանետումները և շարունակաբար բարելավելով մեր բնապահպանական գործունեությունը: