Russian - Armenian University  Follow

Եվգենի Կասպերսկու վարպետության դասը Հայ-Ռուսական համալսարանում

Publish Date: Jul 14, 2016

Deadline: Jul 20, 2016

Event Dates: from Jul 21, 2016 11:00 to Jul 21, 2016 01:00

«ԿԱՍՊԵՐՍԿՈՒ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ և ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԵՎԳԵՆԻ ԿԱՍՊԵՐՍԿՈՒ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ 
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Թրեյներ. Եվգենի Կասպերսկի

Ամսաթիվ. 21 հուլիսի, 2016թ.

Ժամեր. 11:00 – 13:00

Թիրախային լսարան. ՏՏ ոլորտի մասնագետներ, ուսանողներ

Վայր. Հայ-Ռուսական համալսարան, Մշակույթի տուն

Հասցե՝ ք. Երևան, Հ.Էմինի 123

Հուլիսի 21-ին, ժամը 11:00-ին Հայ-Ռուսական համալսարանում տեղի կունենա նախադեպը չունեցող «Կասպերսկու մագիստրատուրայի» ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը: Մագիստրատուրան կգործի Հայ-Ռուսական համալսարանում ս.թ. հոկտեմբերի 1-ից:

Պաշտոնական արարողությունից հետո «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն, ՀՀ նախագահի Համաշխարհային ՏՏ մրցանակի 2015թ. դափնեկիր Եվգենի Կասպերսկին հանդես կգա Վարպետության դասով ՏՏ ոլորտի մասնագետների և ուսանողների համար:

Միջոցառման մուտքը ազատ է միայն հարկավոր է նախապես գրանցվել:

Ինչպես գրանցվել

Վարպետության դասին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել հայտարարության ներքևի APPLY ONLINE կոճակը և համապատասխան դաշտում թողնել ձեր տվյալները (անուն, ազգանուն, կազմակերպություն/բուհ):

Գրանցման վերջնաժամկետը. 20.07.2016

Similar Opportunities


Disciplines

Computer Sciences

Information Technology

Technology

Host Countries

Armenia

Event Types

Trainings