KASA Swiss Humanitarian Foundation Armenia  Follow

«Երկուսով աշխատանքի համար» ծրագրի մասնակիցների հայտագրում 2017, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ

Publish Date: Feb 26, 2017

Deadline: Mar 07, 2017

«Երկուսով աշխատանքի համար» ծրագիր

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը աշխատանք փնտրող անձանց հրավիրում է մասնակցելու  «Երկուսով աշխատանքի համար» ծրագրին:

Ծրագրի նկարագրություն

Ծրագրի նպատակն է կամավորների միջոցով աջակցել աշխատանք փնտրող մասնակիցներին աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային հմտությունների զարգացման հարցերում:

Ծրագրի շրջանակներում զբաղվածության ոլորտում համապատասխան վերապատրաստում անցած կամավորները աջակցում են ծրագրի մասնակիցներին աշխատանք որոնելու և գտնելու հարցում՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ տեղեկություններ թափուր աշխատատեղերի որոնման, դրանց դիմելու կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման և այլ թեմաների վերաբերյալ:

Մասնակցության պայմաններ

Ծրագրի մասնակիցներ կարող են դառնալ 18-45 տարեկան բոլոր այն անձինք, ովքեր ունեն.

  • աշխատելու ցանկություն և փնտրում են աշխատանք,
  • այս ծրագրին մասնակցելու ցանկություն, մոտիվացիա, 
  • աշխատանքի որոնման հմտությունները զարգացնելու կարիք,
  • համակարգչային հմտությունները զարգացնելու կարիք,
  • հայաստանյան աշխատաշուկայի և Հայաստանում աշխատանք գտնելու վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու կարիք:

Ծրագրին մասնակցությունն անվճար է, քանի որ այն ֆինանսավորվում է «ԿԱԶԱ» հիմնադրամի (տեղացի մասնակիցներ) և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (սիրիահայեր, փախստականներ և ապաստան հայցողներ) կողմից:

Ծրագրի տևողությունը 4 ամիս է (մարտից հուլիս)՝ կախված դեպքի առանձնահատկություններից:

Մասնակիցների ընտրությունը կատարվում է մրցութային հիմքով, երկրորդ փուլ անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:

Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել մինչև մարտի 7-ը ներառյալ լրացնելով այս հայտը կամ զանգահարելով 010 54 18 44, 077 54 18 44 հեռախոսահամարներով:

Մանրամասն տեղեկատվություն

Similar Opportunities


Host Countries

Armenia