KASA Swiss Humanitarian Foundation Armenia  Follow

«Երկուսով աշխատանքի համար» ծրագիր, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ

Publish Date: Oct 03, 2016

Deadline: Oct 10, 2016

«Երկուսով աշխատանքի համար» ծրագիր

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը սկսում է «Երկուսով աշխատանքի համար» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է կամավորների միջոցով աջակցել աշխատանք փնտրող մասնակիցներին աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային հմտությունների զարգացման հարցերում: Ծրագիրը նախատեսված է թե կամավորների համար, ովքեր պատրաստ են իրենց փորձով և հմտություններով կիսվել մյուսների հետ, թե մասնակիցների համար, ովքեր ցանկանում են գտնել աշխատանք ու զարգացնել իրենց հմտությունները։

Վերոնշյալ ծրագրի շրջանակներում հիմնադրամը հայտարարում է կամավորների հավաքագրման մրցույթ։ Ընտրված կամավորներն անվճար վերապատրաստվելու են զբաղվածության ոլորտում և աշխատելու են տեղացի և սիրիահայ մասնակիցների հետ՝ աջակցելով նրանց աշխատանք որոնելու և գտնելու հարցում: Կամավորների մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիմումի վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է։

Ծրագրի շրջանակներում հայտարարվում է նաև մասնակիցների հավաքագրման մրցույթ։ Ծրագրի մասնակիցները աջակցություն կստանան կամավորներից, ովքեր նրանց անհրաժեշտ տեղեկություններ կտրամադրեն թափուր աշխատատեղերի որոնման, դրանց դիմելու կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման և այլ թեմաների վերաբերյալ։ Մասնակիցների մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիմումի վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է։

Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 54 18 44, 077 54 18 44 հեռախոսահամարներով: 

Similar Opportunities


Host Countries

Armenia