«Երիտասարդության ձայնը» հռետորության ամենամյա համապետական մրցույթ 2016

Publish Date: Feb 26, 2016

Deadline: Mar 10, 2016

Մեկնարկել է «Երիտասարդության ձայնը» հռետորության ամենամյա համապետական մրցույթը, որը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ձեռք բերել հանրային ելույթի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ:
 
Լուսավոր Հայաստան Կուսակցության մասնագետները կմատուցեն ելույթներ գրելու, ազդեցիկ խոսքի և առաջնորդության դասընթացներ:
 
Դիմել կարող են 18-22 տարեկան երիտասարդները ՀՀ բոլոր մարզերից: 

«Երիտասարդության ձայնը» արդեն երեք տարի անցկացվող համապետական մրցույթ է, որի նպատակն է զարգացնել հայ երիտասարդների արդյունավետ հաղորդակցության և հռետորության հմտություններն, ինչպես նաև ընձեռել հնարավորություն բարձրացնել համայնքային և մարզային խնդիրները համապետական հարթակում: Այս տարի մրցույթը տեղի կունենա Լուսավոր Հայաստան Կուսակցության ուսանողական թիմի նախաձեռնությամբ և կուսակցության աջակցությամբ:

Ովքե՞ր կարող են մասնակցել

Մրցույթին կարող են մասնակցել 18-22 տարեկան ԲՈւՀ-երում սովորող ուսանողները ՀՀ բոլոր մարզերից:

Ի՞նչ բնույթի է մրցույթի բովանդակությունը՝ քաղաքացիական, թե քաղաքական

«Երիտասարդության ձայնը իր մեջ պարունակում է քաղաքացիական հասարակությանը հուզող խնդիրներ և նպատակներ: Այդ իսկ պատճառով քաղաքան հայացքները չեն ազդելու ընտրության կարգի և մրցույթի բովանդակության վրա:

Ինչպե՞ս, որտե՞ղ և ե՞րբ կանցկացվի մրցույթը

Մրցույթը բաղկացած է երկու փուլից: 2016թ. մարտի երկրորդ կեսից մինչև մարտ ամսվա ավարտը տեղի կունենա նախընտրական փուլը, որին կմասնակցեն 100 ուսանողներ ՀՀ բոլոր մարզերից: Նախատեսվում է անցկացնել 5 շրջայց՝ Երևանում, Սյունիքի, Տավուշի,

Լոռու և Արարատի մարզերում` յուրաքանչյուր մարզում ընդգրկելով քսանական մասնակից տվյալ, կամ հարևան մարզերից: Ամեն մարզից ժյուրին կըտնրի լավագույն ելույթներով 5 մասնակիցների, ովքեր կշարունակեն իրենց մասնակցությունը եզրափակիչ փուլում: Այն տեղի կունենա ապրիլ ամսի երկրորդ շաբաթում, որի ժամանակ 25 մասնակիցներից կընտրվեն Հայաստանի լավագույն երեք երիտասարդ հռետորները:

Ի՞նչ տևողություն և բովանդակություն ունեն նախընտրական և եզրափակիչ փուլերը

Նախընտրական փուլը յուրաքանչյուր մարզում կտևի երկու օր: Առաջին օրում մասնակիցները կմասնակցեն արդյունավետ հաղորդակցության, հռետորության և խնդիրների լուծման հմտություններ զարգացնող սեմինարների: Երկրորդ օրը բոլոր մասնակիցները ելույթներով հանդես կգան, որոնց հիման վրա էլ կորոշվեն եզրափակիչ փուլ անցնող մասնակիցները: Եզրափակիչ փուլը կտևի մեկ օր, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց մարզերը, ապա ելույթեր կունենան, որոնց հիման վրա կորոշվեն առաջին 3 տեղերի մրցանակակիրները:

Ւնչպե՞ս են տեղափոխվելու և գիշերելու եզրափակիչ անցած մասնակիցները

Ծրագիրը ստանձնում է բոլոր մասնակիցների երկու կողմանի տրանսպորտի և սնդդի,

ինչպես նաև Երևանում գիշերակացի ծախսերը (բացառությամբ Երևանի, Արմավիրի,

Լոռու և Արարատի մարզերի եզրափակիչ անցած մասնակիցների):

Ի՞նչ է անհրաժեշտ

Անհրաժեշտ է լրացնել մրցույթի մասնակցության հայտը՝ http://goo.gl/forms/BIaJ93Axjq

մինչև մարտի 10-ը: Մասնակիցները պետք է անտարբեր չլինեն իրենց շրջապատող համայնքային և մարզային խնդիրներին և ցուցաբերեն պատրաստակամություն իրենց հաղորդակցության հմտությունները զարգացնելու և կիրառելու համար:

Similar Opportunities


Opportunity Types

Competition

Host Countries

Armenia