Ազգաբանություն, հնագիտություն, բանագիտություն. միջգիտակարգային մոտեցումներ - Երիտասարդ հետազոտողների 14-րդ միջազգային գիտաժողով, 29 - 31 հոկտեմբեր 2015, Երևան

Publish Date: Jul 22, 2015

Deadline: Sep 15, 2015

Event Dates: from Oct 29, 2015 12:00 to Oct 31, 2015 12:00

Երիտասարդ հետազոտողների 14-րդ միջազգային գիտաժողովի նկարագիր

 
ՀԱԻ Երիտասարդ գիտնականների խորհուրդը հրավիրում է մասնակցելու հերթական երիտասարդական գիտաժողովին: Գիտաժողովը նպատակ ունի հնարավորություն ընձեռել երիտասարդ հետազոտողներին ներկայացնելու ազգաբանության, բանագիտության և հնագիտության որորտներում կատարվող արդի ուսումնասիրությունները և նպաստել միջգիտակարգային համագործակցությունների ստեղծմանը:
Գիտաժողովին կարող են մասնակցել երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ և մագիստրանտներ՝ միչև 40 տարեկանը ներառյալ:
Զեկուցումների հիմնադրույթների ներկայացման վերջնաժամկետն է 2015թ. օգոստոսի 15-ը (խնդրում ենք ուղարկել հայտ-ամփոփագրերը հետևյալ էլ.-փոստին` ysc@iae.arm, cc: ysc.iae.arm@gmail.com, hamlet866m@gail.com):
Զեկուցումների հիմնադրույթներն ընդունվում են հայերեն, անգլերեն լեզուներով` միայն Sylfaen տառատեսակով՝ առավելագույնը 300 բառ:
Ընտրած զեկուցումների հեղինակները լրացուցիչ կտեղեկացվեն էլ.-փոստով` մինչև 2015 թ.-ի սեպտեմբերի 15-ը։
Գիտաժողովում ներկայացված և խմբագրական խորհրդի հավանությանն արժանացած նյութերը կհրատարակվեն։
Ամենամյա գիտաժողովը կազմակերպում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Երիտասարդ գիտնականների խորհուրդը:
Հասցե` Երևան, 0025, Չարենցի փ., 15: Հեռ.` (+374) 93 06 56 24, (+374) 10 55 68 96: Լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք գրել ysc.iae.arm@gmail.com էլ.-փոստին:

Similar Opportunities


Disciplines

Anthropology

Eligible Countries

International

Host Countries

Armenia

Conference Types

Call for Papers