Caucasus Research Resource Centers (CRRC)  Follow

«Երևան քաղաքի բնակտարածության վերափոխումների պատմասոցիոլոգիական վերլուծություն», ՀՌԿԿ, Հայաստան

Publish Date: Aug 25, 2015

Deadline: Aug 28, 2015

Event Dates: from Aug 31, 2015 02:30 to Aug 31, 2015 04:00

«Երևան քաղաքի բնակտարածության վերափոխումների պատմասոցիոլոգիական վերլուծություն»

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստանը հրավիրում է

«Երևան քաղաքի բնակտարածության վերափոխումների պատմասոցիոլոգիական վերլուծություն»

խորագրով ներկայացմանը

Զեկուցող՝ Օֆելիա Գրիգորյան (ՀՌԿԿ-Հայաստանի կրթաթոշակառու)

Համառոտ ակնարկ

Երևան քաղաքն, անցնելով պատմական զարգացման տարբեր փուլեր, կրում է բազմաթիվ փոփոխությունների ազդեցությունը, ինչից անմասն չէ նաև Երևանի բնակտարածությունը: Դիտարկելով Երևանի բնակարանային ֆոնդին առչնվող տվյալները, համադրելով վերջին տասնամյակներին արված լուսանկարները՝ ակնհայտ է դառնում, որ Երևանի դիմագծում փոփոխություններ են տեղի ունեցել, ինչն էլ բերել է Երևանի բնակտարածության պատմասոցիոլոգիական վերլուծության ենթարկելու անհրաժեշտությանը:

Հետազոտության շրջանակներում համադրելով տարբեր տեսաբանների մոտեցումներ՝ մշակվել է քաղաքի բնակտարածության ուսումնասիրման մեթոդաբանություն, որն էլ ընկած է հետազոտության հիմքում: Արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունը և իրականացված հարցազրույցների վերլուծությունը հնարավորություն է տալիս դիտարկելու բնակտարածության վերափոխումների թե՛ պետական, թե՛ անհատական մեխանիզմները, ինչի արդյունքում կարելի է առավել համընդգրկուն խոսել ուսումնասիրվող հարցի շուրջ:

Համառոտ կենսագրություն

Օֆելիա Գրիգորյանը Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրանտ է: Ուսումնառության տարիներին աշխատել է մի շարք կազմակերպություններում՝ մասնակից լինելով մասնագիտական հետազոտությունների տարբեր փուլերին: 2013 թ. փետրվարից սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահն է: Մասնակցել է 6 գիտաժողովի, որոնց թվում՝ սոցիոլոգիայի ֆակուլտետի ութամյակին նվիրված գիտաժողովը, որին արժանացել է Լ. Հարությունյանի առաջին մրցանակին: 4 գիտական հոդվածների և 1 թեզի հեղինակ է: Մասնագիտական ուսումնասիրություններն առնչվում են ինքնության հիմնախնդիրների, կրթության սոցիոլոգիայի, քաղաքի սոցիոլոգիայի ոլորտներին: 2015թ. արժանացել է ՀՌԿԿ-Հայաստանի կրթաթոշակի, որի շնորհիվ իրականացրել է իր հետազոտության դաշտային աշխատանքները:

Գրանցման կարգը

Եթե ցանկանում եք ներկա գտնվել միջոցառմանը, խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը event@crrc.amէլ. հասցեով կամ զանգահարելով (010) 57 48 98, 57 48 68 հեռախոսահամարներով մինչև ս.թ. օգոստոսի 28-ը՝ ժամը 17:00՝ նշելով Ձեր անունը և կազմակերպությունը: 

Վայր՝

ՀՌԿԿ-Հայաստան, Ա.Մանուկյան 1, ԵՊՀ գրադ. մ/շենք, 6-րդ հարկ, 602 սենյակ

Լեզու՝

hայերեն


This opportunity has expired. It was originally published here:

http://www.crrc.am/487-Public-presentation--on-%E2%80%9CHousing-Transformations-of-Yerevan-City:-Historic-sociological-Analysis%E2%80%9D?lang=hy

Similar Opportunities


Host Countries

Armenia

Event Types

Presentation