Երեք դասընթաց Հայաստանի և Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար, Երևան

Publish Date: Apr 05, 2016

Deadline: Apr 10, 2016

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հայտարարում է հայտերի ընդունելություն Հայաստանի և Վրաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, երիտասարդ ակտիվիստների համար 2016 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կազմակերվող հետևյալ դասընթացների համար

  1. «Լավ կառավարման մասնակցային մոնիթորինգ և գնահատում»՝ երկօրյա դասընթաց Հունգարիայից և Չեխիայից ներգրաված համապատասխան փորձագետների մասնակցությամբ,
  2. «Իրավունքի գերակայության մոնիթորինգ՝ դատարանի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն» երկօրյա դասընթաց Լեհաստանից ներգրաված փորձագետների մասնակցությամբ,
  3. «Փաստագրված շահապաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և լավ կառավարման» թեմայով՝ Հունգարիայից և Սլովակիայից ժամանած փորձագետների մասնակցությամբ:

Դասընթացի ժամանակ կներկայացվի հատկապես դատարանի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության Լեհաստանի փորձը,  Վիշիգրադի խմբի անդամ երկների փորձը լավ կառավարման մոնիթորինգի և գնահատման, ինչպես նաև  փաստագրված շահերի պաշտպանության փորձը:  

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Դասընթացին կարող են մասնակցել

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ակտիվիստներ

Նույն դիմումատուն կարող է մասնակցել մեկ թեմատիկ դասընթացի

Դիմումների ընդունման սկիզբն է - 12 մարտի 2016 թ

Դիմումների ընդունման ավարտն է - 10 ապրիլի 2016 թ

Դասընթացից հետո դասընթացի մասնակիցները

1 հունիսի - 31 օգոստոսի 2016թ պետք է մասնակցեն համապատասխան ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, որից հետո կպատրաստվի հաշվետվություն հայերեն և վրացերեն լեզուներով:

Յուրաքանչյուր դասընթաց իրականցվելու է Հայաստանից և Վրաստանից համամասնորեն ներգրաված 20-25 մասնակիցների խմբերով՝ յուրաքանչյուր դասընթացը երկու օր տևողությամբ:

Մասնակիցների կացության և տրանսպորտային ծախսերը հոգում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը

Դասընթացների մասնակցության հայտերը հասանելի են

  1. «Լավ կառավարման մասնակցային մոնիթորինգ և գնահատում»
  2. «Իրավունքի գերակայության մոնիթորինգ՝ դատարանի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն»
  3. «Փաստագրված շահապաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և լավ կառավարման»

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2015 թվականի սեպտեմբերի 1-ից Վիշեգրադի միջազգային հիմնադրամի  հետ համագործակցությամբ իրականացնում է «Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման»  ծրագիրը:

http://visegradfund.org/home/

visegrad_fund_logo_blue_400_01

Similar Opportunities


Disciplines

Governance

Law

Opportunity Types

Fellowships

Eligible Countries

Georgia

Host Countries

Armenia

Event Types

Trainings