«Ընտանիքի ընկեր» ծրագրի շրջանակում կամավորների հայտագրում, «ԿԱԶԱ» հիմնադրամ

KASA Swiss Humanitarian Foundation Armenia


Deadline:

September 20, 2017


Opportunity Cover Image - «Ընտանիքի ընկեր» ծրագրի շրջանակում կամավորների հայտագրում, «ԿԱԶԱ» հիմնադրամ

«Ընտանիքի ընկեր» ծրագրի  համար կամավորների հայտագրում

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը «Ընտանիքի ընկեր» ծրագրի շրջանակում հայտարարում է կամավորների հայտագրում։ Ծրագրի նպատակն է օգնություն և ուղղորդում տրամադրել փախստականներին ու ապաստան հայցող ընտանիքներին, ինչպես նաև Սիրիայից տեղահանված ընտանիքներին: Ծրագրի շրջանակում ակտիվ և պատրաստակամ կամավորները, տեղյակ լինելով Հայաստանի սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական միջավայրից և երկրի այլ առանձնահատկություններից, կուղղորդեն և կաջակցեն  այս ընտանիքներին պրակտիկ խորհուրդներով, անհրաժեշտ տեղեկությամբ և նրանց այլ հարցումները բավարարելով: Բացի դրանից, կամավորներն ընտանիքների հետ միասին կայցելեն Հայաստանի տարբեր մշակութային և սոցիալական վայրեր:

Ծրագրում անհրաժեշտ են նաև կամավորներ, ովքեր տիրապետում են ռուսերենի, պարսկերենի և արաբերենի:

Ծրագրի տևողությունը 3 ամիս է: Կամավորները կանցնեն համապատասխան վերապատրաստում և ծրագրի ավարտին կստանան վկայական։

Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Եթե ցանկանում եք մասնակցել ծրագրին որպես կամավոր, խնդրում ենք լրացնել կից հայտադիմումը մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ։

Ուշադրություն, ծրագրի մասկացության համար դիտարկվելու են առաջին 100 հայտադիմումները: Միայն ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:

UNHCR_logo.png-552c0.png-75778

Eligible Countries
Host Country
Job Type
Publish Date
September 12, 2017




0 Comments