Ծրագրի նկարագրություն
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը «Ընտանիքի ընկեր» ծրագրի շրջանակներում հայտարարում է կամավորների հայտագրում։ Ծրագրի նպատակն է օգնություն և ուղղորդում տրամադրել փախստականներին և ապաստան հայցող ընտանիքներին, ինչպես նաև Սիրիայից վերջերս տեղահանված ընտանիքներին: Ծրագրի շրջանակներում ակտիվ և պատրաստակամ կամավորները, տեղյակ լինելով Հայաստանի սոցիալ-տնտեսական, մշակութային և կրթական միջավայրից և երկրի այլ առանձնահատկություններից, կուղղորդեն և կաջակցեն տեղահանված ընտանիքներին պրակտիկ խորհուրդներով, անհրաժեշտ տեղեկությամբ և նրանց այլ հարցումները բավարարելով: Բացի դրանից կամավորներըընտանիքների հետ միասին կայցելեն Հայաստանի տարբեր մշակութային և սոցիալական վայրեր: Կամավորները կանցնեն համապատասխան վերապատրաստում և ծրագրի ավարտին կստանան կամավորության վկայական։
Դիմելու կարգ
Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը (https://ru.surveymonkey.com/
Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից, ՄԱԿ-ի փախստկանների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
Lրացուցիչ հարցերի պարզաբանման համար կարող եք դիմել «Ընտանիքի ընկեր» ծրագրի ղեկավար՝ Զարինե Հարությունյանին. հեռ.՝ (010) 54 18 44, (077) 54 18 44, էլ. փոստ՝zara.harutyunyan@kasa.am.
0 Comments