Ընդունելություն Անանիա Շիրակացու անվան կրթահամալիրի «Փոքրիկ ճեմարանական» մանկակրթարանում

Publish Date: May 12, 2016

Հայաստանում Միջազգային բակալավրիատի բոլոր երեք՝ նախադպրոցական-տարրական, միջին և ավագ տարիքային խմբերի հանրակրթական ծրագրերով հավաստագրված միակ կրթահամալիրը՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանը պատրաստ է Ձեր բալիկի նախադպրոցական կրթությունը կազմակերպելու նորաբաց մանկակրթարանում:

Վստահեք ձեր բալիկի ներդաշնակ և բազմակողմանի զարգացումը միջազգային ամենաբարձր չափանիշներով վերապատրաստված մեր մանկավարժներին: 

Մենք տրամադրում ենք երեխայի խնամքի համալիր ծառայություններ՝ առաջարկելով

  • հիմանորոգված և արդիականացված շինություն
  • ընդարձակ բակ և հարմարավետ մարզադահլիճ
  • մշտարթուն և աչալուրջ անվտանգության ծառայություն
  • անվտանգ տրանսպորտային փոխադրումներ
  • փոքրաքանակ խմբեր
  • երեքանգամյա ռողջ սնունդ
  • ծանոթացում օտար լեզուներին՝ նորագույն մեթոդներով
  • լող, պար, ֆիզկուլտուրա, ձեռքի աշխատանք
  • բժշկական, հոգեբանական և լոգոպետական աջակցություն
  • հավակնոտ և հեռանկարային ստեղծագործական ծրագրեր

Մենք աշխատում ենք երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 9:00-18:00

Մանկակրթարանի ծրագիրը Ճեմարանում իրականացվող «Շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների հետազոտման» հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչ մասն է և միտված է նպաստելու ապագայի իսկական մտավորականի և քաղաքացու կերտման ճեմարանական առաքելությանը:

Հասցե՝ Հակոբ Հակոբյան փող., N 3 ա (Մերգելյան ինստիտուտի հարևանությամբ, Կոմիտաս 1 շենքի բակում),

Հեռախոսներ՝ 011-64-01-02, 093-45-91-74, ինչպես նաև 010668281, 010640102, 010640787

Կայքէջ` www.shirakatsy.am Էլ. հասցե` info@shirakatsy.am , primary@shirakatsy.am

Further Official Information

Link to Original

Similar Opportunities


Host Countries

Armenia