Embassy of Switzerland in Armenia  Follow

Շվեյցարիայի կառավարության հետազոտական կրթաթոշակներ նշված համալսարաններում հետազոտություն իրականացնելու համար 2019-2020 ուս․ տարի

Publish Date: Oct 10, 2018

Deadline: Nov 15, 2018

Շվեյցարիայում հետազոտություններ իրականացնելու համար ազգությամբ հայ ուսանողները կարող են դիմել հետևյալ համալսարաններին։

Շվեյցարական կառավարության ամենամյա կրթաթոշակային ծրագիրը հնարավորություն է ընձեռում ընտրված դիմորդներին հետազոտական ծրագիր իրականացնել Շվեյցարիայի հետևյալ համալսարաններում և հետազոտկան կենտրոններում։

Universities

  • University of Basel / University of Bern / University of Fribourg / University of Geneva / University of Lausanne / University of Lucerne / University of Neuchâtel / University of St Gallen / University of Zurich / Università della Svizzera italiana 

Federal institutes of technology 

  • Swiss Federal Institute of Technology Lausanne (EPFL), Swiss Federal Institute of Technology Zurich (ETHZ),  Research Institutes of the ETH Domain (PSI; WSL; EMPA; EAWAG) 

Teaching and research institutes 

  •  Graduate Institute of International and Development Studies (IHEID) 

Universities of applied sciences 

  • University of Applied Sciences and Arts Western Switzerland / Bern University of Applied Sciences / University of Applied Sciences North western Switzerland / University of Applied Sciences Eastern Switzerland / Lucerne University of Applied Sciences and Arts / University of Applied Sciences and Arts of Southern Switzerland / The Zürcher Fachhochschule 

Universities of teacher education

  • Universities of teacher education 

Նախքան կրթաթոշակներին դիմելը անհրաժեշտ է մանրամասն ծանոթանալ ծրագրի պահանջներին և ստուգել դրանց ձեր համապատասխանությունը։

Հետազոտական կրթաթոշակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ծանոթացեք այստեղ:

Դիմումների ընթացակարգը

Ծրագրին դիմել ցանկացողները կարող են լրացնել նախնական հայտաձևը անցնելով այս հղումով։

Նախնական հայտաձևը ներառում է նաև ծրագրի տևողության մասին հարց, ուստի անհրաժեշտ է նախապես ընտրել կրթական հաստատությունը և հստակ իմանալ ծրագրի տևողությունը, որով պատրաստվում ենք ուսանել Շվեցարիայում։

Նախնական հայտաձևը լրացնելով՝ դուք գրանցվում եք նաև հոկտեմբերի 19-ին կայանալիք ինֆորմացիոն օրվան, որը նվիրված է լինելու ծրագրին դիմելու կարգին։

Դիմումների ամբողջական փաթեթը ներառում է նաև հյուրընկալող համալսարանի դասախոսի կողմից նամակ, որով վերջինս հաստատում է, որ պատրաստ է ղեկավարել և նպաստել դիմորդ ուսումնառությանը և/կամ հետազոտությանը։ Այս նամակի առկայությունը դիմումի վերջնական փաթեթը հանձնելիս պարտադիր է, ուստի հարկավոր է նախօրոք կապ հաստատել հյուրընկալող համալսարանի համապատասխան պրոֆեսորի հետ և ստանալ նրա կողմից նամակ։

Վերջնաժամկետը

Ամբողջական հայտերի լրացման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 15:

Կոնտակտային անձ՝
Քրիստինե Վարդանյան
Հեռ․ +374-95-213340
Էլ․ փոստ․ kristine@armacad.info

Similar Opportunities


Study Levels

Research

Opportunity Types

Scholarships

Eligible Countries

Armenia

Host Countries

Switzerland