Embassy of Switzerland in Armenia  Follow

Տեղեկատվական հանդիպում Շվեյցարիայի կառավարության 2019–2020 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրի վերաբերյալ

Publish Date: Oct 03, 2018

Event Dates: from Oct 19, 2018 10:00 to Oct 19, 2018 12:00

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը ԱՐՄԱԿԱԴ ընկերության հետ համատեղ հոկտեմբերի 19-ին առավոտյան ժամը 10։00-ին հրավիրում է ներկա գտնվել Շվեյցարիայի կառավարության 2019–2020 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը։

Տեղեկատվական միջոցառումը հիանալի հնարավորություն է կրթաթոշակային ծրագրի մասին տեղեկատվություն ստանալու և ծրագրի մասին բոլոր լրացուցիչ հարցերը ծրագրի շրջանավարտներին ու կազմակերպիչներին ուղղելու համար։

Տեղեկատվական միջոցառման ընթացքում ելույթներով հանդես կգան և ծրագրի շրջանակներում իրենց ունեցած փորձով կկիսվեն տարբեր բնագավառներում ծրագրի շրջանավարտները։

  • Լիլիթ Ղահրամանյան - Բեռնի համալսարանի շրջանավարտ (Բժշկություն / Կլինիկական հոգեբանություն)
  • Արեգ Գևորգյան - Ecole polytechnique fédérale de Lausanne (EPFL) (Տեխնոլոգիաների և ձեռնարկատիրության կառավարում)

Այս միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան աշխատակիցները և ԱՐՄԱԿԱԴ ընկերության կրթաթոշակային ծրագրի պատասխանատուները, որնց ևս կարող եք ուղղել ձեր հարցրեը։

Տեղեկատվական միջոցառման մասնակցելու համար պարտադիր պայման է ծրագրին դիմելու նախնական հայտաձևի լրացումը։ Միայն ամբողջովին լրացված նախնական հայտաձևը ստանլուց հետո դիմորդներին կուղարկվեն լրացուցիչ տեղեկություններ Տեղեկատվական միջոցառման վայրի և օրակարգի վերաբերյալ։

Ծրագրի մանրամասներին ծանոթանալ և նախնական հայտաձևը լրացնել կարող եք այստեղ՝ https://armacad.info/2018-09-07--shveycariayi-karavarotyan-2019-2020-tt-gerazancotyan-krtatoshakner-tsragir-hay-dimordneri-hamar

Տեղեկատվական հանդիպման ֆեսբուքյան միջոցառումն՝ այստեղ - https://www.facebook.com/events/2565313706827086/

Similar Opportunities


Host Countries

Armenia

Event Types

Meetings