Ձիավարության դասընթացներ Հեծյալի դպրոցում

Publish Date: Sep 22, 2016

Հեծյալի դպրոցը հայտարարում է ընդունելություն

ՀՀայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնը և «Այրուձի» հեծյալ ակումբը, 

Հայաստանի Ձիասպորտի Ֆեդերացիայի հովանու ներքո, հիմնադրում են «Հեծյալի դպրոց»:

Հեծյալի տարրական դպրոցը կազմակերպում է 1 ժամ տևողությամբ ձիավարության դասընթացներ 10 տարեկանից բարձր տարիքային խմբերի համար և հայտարարում ընդունելություն:

Հեծյալի՝ ձիու հետ վարվեցողության և ձիավարության նախնական դպրոցի դասընթացը ընդգրկում է ծանոթացում ձիերի խնամքի մշակույթին, կենսակերպին ու վարքին: Հեծյալները, մասնավորապես, երեխաները սովորում են ոչ միայն ձիու վրա իրենց պահելու հմտությունները, այլև ձիավարության և ձիերի հետ վարվելակերպի գաղտնիքները։

Անհատական մոտեցում և որակավորում ունեցող անձնակազմ:

«Հեծյալի դպրոց»-ի մարզիչները պատրաստ են ուսուցանել սկսնակ հեծյալների։

Պարապմունքները կվարեն ձիասպորտի վարպետ Գագիկ Փարադյանը և ձիավարության մասնագետներն ու մասնագետ կամավորները:

Պայմաններ՝

• Երկու փուլ՝յուրաքանչյուրը 8 դասընթաց
• Մեկ դասընթացի տևողությունը՝ 60 րոպե
• Յուրաքանչյուր փուլի տևողությունը 1ամիս
• Խմբային պարապմունքներին կարող են մասնակցել 10 և ավելի տարեկանից սկսած

Պարապմունքները կլինեն շաբաթական 2 օր՝ երկուշաբթի կամ հինգշաբթի օրերին Երևանում՝ Հ. Հայրապետյանի անվան Ձիասպորտի Կենտրոնում (Շիրակի 39), շաբաթ օրերին՝ Աշտարակում ՝ «Այրուձի հեծյալ ակումբ»-ում (Մուշեղ Բագրատունու 3)։

Հեծյալի դպրոցում ձիերը ընտրվում են ձիավարի փորձին ու կարողություններին 

համապատասխան։

Յուրաքանչյուր փուլի արժեքը 40.000 դրամ է:

Դասընթացների սկիզբը՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  26

Հերթագրվելու համար, ցանկացողները կարող են լրացնել նախնական գրանցման հայտը կամ զանգել (+374 43 46 50 00):

Similar Opportunities


Host Countries

Armenia

Event Types

Trainings