Caucasus Research Resource Center (CRRC) - Armenia  Follow

Դասընթաց - NVivo ծրագրային փաթեթի կիրառմամբ որակական տվյալների վերլուծություն, ՀՌԿԿ, Հայաստան

Publish Date: Aug 07, 2015

Deadline: Aug 19, 2015

Event Dates: from Aug 27, 2015 02:30 to Aug 27, 2015 05:30

NVivo ծրագրային փաթեթի կիրառմամբ որակական տվյալների վերլուծության ակնարկ

Դասընթացի նկարագրությունը

Դասընթացի նպատակը որակական ուսումնասիրություններ իրականացնող հետազոտողներին NVivo ծրագրային փաթեթի հնարավորություններին ծանոթացնելն է: Դասընթացի ավարտին մասնակիցները կտիրապետեն փաթեթով աշխատելու հիմունքներին, այդ համակարգում նյութերի կոդավորմանն ու պարզագույն վերլուծություններ կատարելու ֆունկցիաներին:

Դասընթացավարի մասին

Արփինե Փորսուղյանը 2007թ.-ից աշխատել է մի  շարք միջազգային, տարածաշրջանային և տեղական ծրագրերում որպես ավագ հետազոտող և դասընթացավար: Արփինեն ներգրավված է եղել մի շարք որակական  հետազոտություններում Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Ռուսաստանի Դաշնությունում և Ավստրալիայում: Նա ունի հանրային քաղաքականության մագիստրոսի կոչում ԱՄՆ Դյուքեյն համալսարանից (ուսումնառությունն իրականացրել է Էդմունդ Մասքի կրթաթոշակով) և սոցիալական գիտությունների մագիստրոսի կոչում՝ Թբիլիսիի պետական համալսարանից:

Արփինեն ներկայումս աշխատում է ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամում որպես զարգացման և ֆոնդհայթայթման փորձագետ:

Մասնակցելու համար

Մասնակցելու համար լրացրե՛ք հայտադիմումի ձևը:

Միայն ընտրված դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ:

Բոլոր մասնակիցները պետք է ներկայանան իրենց անձնական համակարգիչներով, որտեղ նախապես տեղադրված պետք է լինի ծրագրային փաթեթը:

Դիմումների վերջնաժամկետը՝  19-ը օգոստոսի, 2015 թ., ժ.10:00:

Վայր՝ ՀՌԿԿ-Հայաստան,  Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ
Լեզու՝ հայերեն

This opportunity has expired. It was originally published here:

http://www.crrc.am/485-Training-on-Qualitative-Data-Analysis-Using-NVivo?lang=hy

Similar Opportunities


Host Countries

Armenia

Event Types

Trainings