DC Development Center For Languages and Skills Training  Follow

Դասընթաց - Ինչպես ստանալ ամբողջական կրթաթոշակ արտերկրում մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար

Publish Date: Aug 12, 2016

Deadline: Aug 13, 2016

Event Dates: from Aug 14, 2016 02:00 to Aug 14, 2016 04:00

Օգոստոսի 14՝ կիրակի, 14:00-16:00

Խնկո Ապոր գրադարան

Օգոստոսի 14-ին ժամը 14։00-ին Խնկո Ապոր գրադարանում (հասցե՝ ք․ Երևան, Տերյան 42/1) DC Development Center For Languages and Skills Training-ը կազմակերպում է «Ինչպես ստանալ ամբողջական կրթաթոշակ արտերկրում Մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար» թեմայով դասընթաց։

Քննարկվելիք թեմաներ

Դասընթացի ընթացքում կքննարկվեն.

  • Վիշեգրադյան ամբողջական կրթաթոշակին, դրան դիմելու ընթացակարգին, վերջնաժամկետներին, անհրաժեշտ փասթաթղթերին վերաբերող մանրամասներ,
  • տեղեկատվություն 2017/2018 ուսումնական տարվա համար նախատեսված ազգությամբ հայ ուսանողներին հասանելի այլ՝ ամբողջական և ոչ ամբողջական կրթաթոշակների մասին,
  • տեղեկատվություն այն տեղեկատվական աղբյուրների մասին, որտեղից հնարավոր է գտնել կրթաթոշակներ արտերկրում սովորելու համար։

Դասընթացավար

Դասընթացը կվարի Կորվինուսի համալսարանի ուսանող, Վիշեգրադյան կրթաթոշակի կրթաթոշակառու և DC շրջանավարտ Էդիտա Եղիազարյանը։

Մանրամասներ

  • Վայր՝ DC Development Center (հասցե՝ ք․ Երևան, Պուշկինի 21)
  • Օր և ժամ՝ օգոստոսի 14, 14:00-16:00
  • Դասընթացի լեզուն՝ հայերեն
  • Մուտքի վճար՝ 1000 դրամ

Ինչպես դիմել

Դասընթացին գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտադիմումը, որը հասանելի է հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/online_application:

DC Development Center For Languages and Skills Training-ի մասին

DC School of Languages and Professional Development-ը նորարարական և ժամանակակից մեթոդներով աշխատող լեզվի կենտրոն է, որն առաջարկում է ընդհանուր, գիտական, բիզնես և խոսակցական անգլերենի, TOEFL-ի, IELTS-ի, ռուսերենի և MS Excel-ի դասընթացներ։

Similar Opportunities


Opportunity Types

Financial aid

Scholarships

Host Countries

Armenia

Event Types

Trainings