Դասընթաց «Բազմաչափ վիճակագրական մեթոդների կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում» թեմայով
Օրերը և ժամերը՝
29-ը հոկտեմբերի, 2016, շաբաթ, ժամը 10:00-14:30
30-ը հոկտեմբերի, 2016, կիրակի, ժամը 10:00-14:30
Վայրը՝
ՀՌԿԿ-Հայաստան, Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ
30-ը հոկտեմբերի
10:00-12:00 Դիսկրիմինանտ վերլուծության էությունը և կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում: Հատկանիշներիտարածությանչափողականությանկրճատմանմեթոդներ (գործոնայինվերլուծություն):
12:00-12:15 Ընդմիջում
12:15-14:30 Գլխավոր բաղադրատարրերի եղանակի կիրառությունը SPSS ծրագրային փաթեթում: Բազմաչափ տվյալների հուսալիության վերլուծությունը SPSS փաթեթում:
Դասընթացավարի մասին
Վահե Մովսիսյանն աշխատում է ՀՀ կենտրոնական բանկի տնտեսական հետազոտությունների վարչությունում՝ որպես տնտեսագետ: Նրա հիմնական գործունեությունը ներառում է ընտրանքային հետազոտությունները, ինչպես նաև բաղադրյալ տնտեսական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության մշակումն ու զարգացումը: Պրն Մովսիսյանը 2007թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի կոչում Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանից: 2004թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը: Նա անդամակցում է Վիճակագրության միջազգային ինստիտուտին, ինչպես նաև Ընտրանքային հետազոտությունների վիճակագիրների միջազգային ասոցիացիային, մասնակցել է բազմաթիվ ազգային և միջազգային գիտաժողովների: Ներկայումս Կիրառական վիճակագրություն է դասավանդում Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Գրանցման համար խնդրում ենք լրացնել դիմումի ձևը: Դիմումները կդիտարկվեն մրցակցային սկզբունքով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 24-ը հոկտեմբերի, 2016 թ., ժ.10:00-ն:
0 Comments