Չոր մարքեթինգ  Follow

Չոր մարքեթինգ կոնֆերանս 3-ը մեկում, 2 հուլիսի 2017 թ., Երևան

Publish Date: Jun 19, 2017

Event Dates: from Jul 02, 2017 03:00 to Jul 02, 2017 09:00

«Չոր մարքեթինգ մեծ կոնֆերանս 3-մեկում»

«Չոր մարքեթինգ մեծ կոնֆերանս 3-մեկում» միջոցառման ժամանակ համատեղվել են մի քանի ֆորմատի միջոցառումներ: Նախ «Չոր մարքեթինգ» ակումբի տարբեր գործարարներ կներկայացնեն իրենց բիզնեսում ամենաշատ վաճառքների աճ տված մարքեթինգային գործիքների մասին, հետո կլինի «Չոր էքսպո», որտեղ «Չոր մարքեթինգ» ակումբի անդամ ընկերությունները կներկայացնեն իրենց ու նվերներ կտան և «Աշխատանքի տոնավաճառ», որտեղ կարող եք Ձեր րեզյումեները ներկայացնել ակումբի ընկերություններում աշխատելու համար: Մի շարք ընկերությունների HR մասնագետներ կընտրեն CV-ներից իրենց հարմար տարբերակները աշխատանքի առաջարկ անելու համար:

«Չոր մարքեթինգ մեծ կոնֆերանս 3-մեկում» միջոցառման մուտքն անվճար է:

1. ՉՈՐ ՄԱՐՔԵԹԻՆԳ ՄԵԾ ԿՈՆՖԵՐԱՆՍ

«Վաճառքները մեծացնող գործիքներ» կոնֆերանսի ժամանակ «Չոր մարքեթինգ» ակումբի բազմաթիվ ընկերություններ ու բանախոսեր 5-7 րոպեի սահմաններում կպատմեն 2 գործիքի մասին, որոնք օգագործել են իրենց բիզնեսում և մեծ արդյունք են ստացել:

Չոր մարքեթինգ մեծ կոնֆերանսը կլինի հուլիսի 2-ին, 16:00-ից 19:00-ն:

Բանախոսներն են ու թեմաները հետևյալն են.

1․ Վահրամ Միրաքյան, «Չոր մարքեթինգ» կուրսի ու գրքի հեղինակ:
Թեմա. «Ինչպես արդյունավետ վաճառել խոսակցությունների միջոցով»

2․ Լիլիթ Թադևոսյան, Թվային մարքեթինգով զբաղվող DigiLab ընկերության համահիմնադիր, «Չոր մարքեթինգ» թիմի անդամ
Թեմա. «Թվային մարքեթինգի 5 արդյունավետ գործիքներ»:

3․ Նոնա Գյուրջյան, ՌԵՍՈ ապահովագրական ընկերության պրոդուկտների ներդրման բաժնի պետ,
Թեմա. «Ապահովագրական ոլորտի արդյունավետ մարքեթինգ»:

4․ Գոռ Կարապետյան, Simple Solutions - Web Development & More ընկերության հիմնադիր
Թեմա. «Ինչպես Հայաստանում վաճառել որոնողական համակարգերի միջոցով»:

5․ Հերմինե Ասլանյան, արծաթյա զարդեր tevo's ընկերություն, ընտանեկան բիզնես
Թեմա. «Զարդերի արդյունավետ վաճառքի երկու գործիք»:

6․ Գրիգոր Մակիչյան , «Makichyan consulting» ընկերության հիմնադիր, բիզնեսի ավտոմատացման մասնագետ:
Թեմա. «Արդյունավետ ծառայություն վաճառելու հիմնական սկզբունքները»:

7․ Անուշ Առաքելյան, Սմայլ Թրևլ տուրիստական գործակալություն տնօրեն
Թեմա. «Արդյունավետ մարքեթինգ տուրիզմի ոլորտում»:

8․ Արմեն Հակոբյան, Luxury accessories օնլայն խանութի հիմնադիր
Թեմա. «Ինչպես սեփական բիզնեսով 15 տարեկանում վաստակել ամիսը 200 հազար դրամ»:

9․ Վահան Քերոբյան, Menu.am ընկերության հիմնադիր, «Չոր մարքեթինգի» գործընկեր
Թեմա. «2 մարքեթինգային գործիք, առանց ներդրում վաճառքների աճի համար»:

10․ Դավիթ Մկոյան, «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնի գլխավոր տնօրեն, «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցի բրենդ ստրատեգիստ, «Էլիտ Գրուպ» կառուցապատող ընկերության փոխտնօրեն
Թեմա. «Անշարժ գույքի վաճառքի շուկայում արդյունավետ գործելու սկզբունքները»:

11․ Համբարձում Վարդանյան , Էդեն ստուդիայի հիմնադիր
Թեմա․ «Երեք գործիք ստուդիայի վաճառքներն ավելացնելու համար»:

12․ Նարեկ Աջամյան, SAFIAN ընկերության մարքեթինգի պատասխանատու
Թեմա․«Կաշեգործական ընկերության մարքեթինգի առանձնահատկությունները»:

13․ Մարինա Սանդոյան, "Sandoyan Management Consulting" գլխավոր տնօրեն
Թեմա. «Արդյունավետ նեթվորքինգ կամ սոցիալական կապիտալ»:

14․ Մաթևոս Բարսեղյան, ONE WAY Tour, ONE WAY HOSTEL ընկերությունների համահիմնադիր
Թեմա. «Երկու գործիք ամիսը 2 000 զբոսաշրջիկ ունենալու համար»:

15. Ալիկ Բասենցյան, Ալտեք ՍՊԸ-ի հիմնասիր
Թեմա. «B2B մարքեթինգի առանձնահատկությունները»

16. Արտակ Բաբայան, HERBALIFE NUTRITION, ակումբի ղեկավար
Թեմա. «Մարքեթինգն առողջապահական ոլորտում»

17. Հարություն Մնացականյան, գործարար, ՀՀ գյուղնախարարի խորհրդական.
Թեմա. «Գյուղատնտեսական մարքեթինգ. Ինչպես գյուղատնտեսությունը դարձնել շահավետ»

18. Մայիս Մարգարյան, Excelist Club-ի հիմնադիր, Macro Lab ընկերության համահիմնադիր.
Թեմա. Հաճախորդների լոյալության ձևավորման հնարքներ

19. Մայիս Մարգարյան, Excelist Club-ի հիմնադիր, Macro Lab ընկերության համահիմնադիր.
Թեմա. Հաճախորդների լոյալության ձևավորման հնարքներ

20. Բաբկեն Թունյան, B4B.am հարթակի հիմնադիր
Թեմա. «B4B PRO համակարգ. Առցանց գործիքներ՝ մարքեթոլոգների և գործարարների համար»

«B4B PRO համակարգ. Առցանց գործիքներ՝ մարքեթոլոգների և գործարարների համար»

2. ՉՈՐ ՄԱՐՔԵԹԻՆԳ ԷՔՍՊՈ

Էքսպոյի ժամանակ «Չոր մարքեթինգ» ակումբի մի քանի տասնյակ ընկերություններ կներկայացնեն իրենց պրոդուկտները, անվճար օրինակներ ու զեղչի կտրոններ կբաժանեն: Էքսպոյի ժամանակ նաև կարող եք շփվել տարբեր ընկերությունների հիմնադիրների, ղեկավարների հետ, քննարկել ոլորտային հարցեր:

Չոր մարքեթինգ էքսպոն կլինի հուլիսի 2-ին, 15:00-ից 21:00-ն:

Էքսպոյի մասնակից ընկերություններն են․

DigiLab - Ընկերությունը մատուցում է թվային մարքեթինգի ծառայություններ Հայաստանում և Հայաստանից դուրս։
Makichyan Consulting LLC - Ընկերությունը մասնագիտացված է բիզնեսի ավտոմատացման համակարգերի ներդրմամբ
Smile Travel
«Ռենա» ռեստորանային համալիր/ Rena restaurant - Այստեղ կարող եք անցկացնել ընտանեկան և ավելի լայն շրջանակ ընդգրկող միջոցառումներ, ինչպես նաև համտեսել հայկական խոհանոցի անմահական ուտեստները:
Էջանշան ( գրքերի վաճառք-փոխանակում ) - Քեզ անհրաժեշտ բոլոր գրքերը մեկ հասցեում
DECEN Hair Care / Մազերի խնամք
Փայլ-Դենտ
Abromeat / Աբռոմիթ - ընկերությունը սպառողին է ներկայացնում մսամթերքի հարուստ տեսականի:
Agates diamonds & jewelry - Բարձրորակ բնական ադամանդներ, յուրօրինակ և տարբերվող ոսկյա, արծաթյա զարդեր
ITService.am - Ընկերությունը տրամադրում է բարձրակարգ համակարգչային և ցանցային ծառայություններ անհատներին և գրասենյակներին։
VVS Educational Center
24 Fit & Wellness Club - Ակումբը հանդիսանում է առողջ և ակտիվ ապրելակերպի համախոհների և համակիրների ակումբ:
Tevo's - Արծաթյա hեղինակային զարդեր
Best Western Aghveran - Խիտ բուսականության և առողջարար օդի շնորհիվ հյուրանոցը հանդիսանում է մի հիանալի վայր ակտիվ հանգստի, առողջության վերականգնման, ինչպես նաև պասիվ հանգստի համար:

3. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ

Քանի որ «Չոր մարքեթինգ» ակումբի որոշ ընկերություններին աշխատակիցներ են անհրաժեշտ, ապա կարող եք միանգամից ներկայանալ CV-ով, տեղում հանձնել ընկերություններին, հնարավորության դեպքում զրուցել ու պայմանավորվել հանդիպման համար:

«Չոր մարքեթինգ» տոնավաճառին ու էքսպոյին կարող եք մասնակցել հուլիսի 2-ին,կիրակի, 15:00-ից մինչև 21:00:

Հանդիպման վայրը՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, Խորենացի 15:

Մուտքն ազատ է: Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://goo.gl/F1elw7 ։

Similar Opportunities


Disciplines

Business

Entrepreneurship

Marketing

Startup

Host Countries

Armenia