Բնապահպանական կրթություն իրականացնելու փոքր ծրագրերի մրցույթ

Publish Date: Oct 01, 2015

Deadline: Oct 08, 2015

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՓՈՔՐ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բնապահպանական կրթության ցանցը (ԲԿՑ) հայտարարում է բնապահպանական կրթություն իրականացնելու փոքր ծրագրերի բաց մրցույթ բոլոր հետաքրքրված անձանց համար: Ծրագրերի թեմաները կարող են ներառել ջուր, էներգիա, թափոնների կառավարում/վերամշակում, կենսաբազմազանություն, վտանգված տեսակներ, բնության պահպանություն կամ վերականգնում, էկոհամակարգեր կամ մասնակցի ընտրությամբ այլ բնապահպանական թեմաներ:

Ծրագրի թիրախային խումբը 6-18 տարեկան դպրոցական երեխաներն են: Ծրագիրը պետք է նվիրված լինի տեղական կամ գլոբալ բնապահպանական խնդիրներին: Ընտրող հանձնաժողովը նախապատվությունը կտա այն դիմումներին, որոնք՝

  • հետաքրքիր կամ ստեղծագործական մոտեցում ունեն բնապահպանական կրթությանը,
  • մարզերից են,
  • նպաստում են քաղաքացիական հասարակության և դպրոցների միջև համագործակցությանը,
  • ստեղծում են համագործակցություն համայնքների միջև,
  • ստեղծում են համագործակցություն կազմակերպությունների միջև,
  • շարունակական են և կարող են ընդլայնվել:

ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Կարող են դիմել բոլոր ֆիզիկական անձիք, տեղական կառավարման մարմինները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները: Նախապատվությունը կտրվի Երևանից դուրս քաղաքներից կամ գյուղերից դիմորդներին: Մասնակցության համար դիմորդը պետք է ուղարկի՝

  • նպատակի նամակ,
  • լրացված դիմում (դիմումի ձևը կցված է),
  • Ձեր անձնական կամ կազմակերպության ինքնակենսագրականը:

Կընտրվեն առավելագույնը 5 հաղթող: Ծրագիրն իրականացնելու համար յուրաքանչյուր հաղթող կստանա միչև 475,000 ՀՀ դրամ:

Դիմորդները կարող են ուղարկել իրենց դիմումները հայերեն կամ անգլերեն՝ ըստ դիմորդի ցանկության:

Ծրագրի ֆինանսավորումն իրականցվում է Նորվեգիայի կառավարության դրամաշնորհային ծրագրի կողմից Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնին տրամադրած դրամաշնորհի միջոցով, որն ուղղված է Հայաստանում բնապահպանական կրթության կարողության զարգացմանը, ինչպես նաև բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) հիմնադրմանն ու ամրապնդմանը: ԲԿՑ-ն ուսումնական համագործակցություն է քաղաքացիական հասարակության, կրթական հաստատությունների, կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ

Անհրաժեշտ է բոլոր պահանջվող փաստաթղթերը ուղարկել ace@aua.am հասցեին, մինչև հոկտեմբերի 8-ը, ժամը՝ 16:00-ն՝ նամակի վերնագրում նշելով “EE micro project competition.” Հարցերի դեպքում խնդրում ենք գրել կամ զանգել Մարինե Ասատրյանին, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի բնապահպանական կրթության և երիտասարդության ծրագրերի համակարգող, հետևյալ հեռախոսահամարով կամ էլ. փոստով՝ 060 61 26 92 կամ marasatryan@aua.am:


This opportunity has expired. It was originally published here:

http://newsroom.aua.am/event/environmental-education-micro-project-competition/

Similar Opportunities


Disciplines

Energy

Environmental Policy

Environmental Studies

Water Science

Opportunity Types

Grants

Prize

Host Countries

Armenia