Rome Business School  Follow

Բիզնեսի կառավարման 1-ամյա մագիստրոսական ծրագիր, Հռոմի բիզնես դպրոց, Իտալիա

Publish Date: Nov 29, 2016

Բիզնեսի կառավարման 1-ամյա մագիստրոսական ծրագիր

Ի տարբերություն ավանդական 2-ամյա ծրագրերի, Հռոմի բիզնես դպրոցի՝ Բիզնեսի կառավարման 1-ամյա ծրագիրն ապահովում է ձեր ներդրումների ավելի արագ փոխհատուցում։ Այն կարող է մեկնարկել ցանկացած ժամանակ կա՛մ մասնաշենքում, կա՛մ առցանց (կամ էլ երկուսը միասին)՝ մասնագետներին ապահովելով ազատությամբ և ճկունությամբ։

Ծրագրի շրջանակներում ուսանողները կկարողանան աշխատել ամբողջական դրույքով և սովորել հեռակա ուսուցմամբ՝ ստացած գիտելիքները կապելով առկա կարևոր գլոբալ կազմակերպչական խնդիրների հետ։ Սա հիանալի է, եթե Դուք չեք կարող աշխատելուն զուգահեռ ժամանակ հատկացնել սովորելուն, սակայն ցանկանում եք բիզնեսի կառավարման մագիստրոսի որակավորման ստանալ:

1-ամյա ծրագրի օգուտները

  • Մեկնարկը կարելի է տալ տարվա ընթացքում ցանկացած ժամանակ
  • Նախատեսված է զբաղված մասնագետների համար, ովքեր ցանկանում են համատեղել ուսումն ու աշխատանքը
  • տևում է 1 տարի
  • Լեկցիաներին հաճախելն իրականացվում է մասնաշենքում, առցանց կամ երկուսը միասին
  • Համաշխարհային հեռանկար՝ 3 տարբեր մայրցամաքներում հասանելի 4 կրկնակի MBA ծրագրի շնորհիվ
  • Փոքր և միջազգային դասարաններ
  • Մենեջմենթի անհատականացված կուրսային աշխատանք
  • Երեկոյան և հանգստյան օրերին հասանելի լեկցիաներ
  • Դրամաշնորհների առկայություն

Թիրախային մասնակիցներ

Բիզնեսի կառավարման 1-ամյա մագիստրոսական ծրագիրը միտված է ներգրավելու բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ձեռք բերել այնպիսի գիտելիքներ ու հմտություններ, որոնք նրանց հնարավորություն կտան հետագայում աշխատելու որպես ընդհանուր մենեջերներ։ 1-ամյա ծրագիրը նախատեսված է ամբողջական դրույքով աշխատող անհատների համար։ Դասընթացներն անցկացվում են աշխատանքային օրերին երեկոյան, ինչպես նաև շաբաթ օրերին՝ ուսանողներին հնարավորություն տալով սովորել՝ առանց կարիերան ընդհատելու կամ անձնական կարուստներ կրելու։

Ծրագրով հետաքրքրված ուսանողները՝

  • Մասնագետներ, ովքեր հետաքրքրված են կարիերան շարունակելու ընդհանուր մենեջմենթի, շահույթ չհետապնդող կամ շահույթ հետապնդող բիզնեսի ոլորտում, ինչպես նաև ձեռներեցներ կամ մենեջերներ
  • Արհեստավարժ անձինք, ովքեր ցանկանում են մասնագիտական կարիերայում առաջընթաց ապահովել` ընդհանուր մենեջմենթի ոլորտում փորձ ձեռք բերելով
  • Շրջանավարտներ, ովքեր նշված ոլորտում ունեն նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ և ցանկանում են կոնսոլիդացնել իրենց կառավարչական գիտելիքները
  • Ձեռներեցներ, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց ունակություններն ու հմտությունները՝ սեփական բիզնեսը միջազգային հարթակ դուրս բերելու նպատակով

Մասնագիտական հեռանկարներ

Ավարտելով Հռոմի Բիզնես դպրոցի 1-ամյա ծրագիրը՝ Դուք ձեռք կբերեք այնպիսի հմտություններ, որոնք հնարավորություն կտան հետագայում աշխատելու որպես՝

  • Գործադիր տնօրեն
  • Ընդհանուր մենեջեր
  • Ծրագրի մենեջեր
  • Մարդկային ռեսուրսների մենեջեր
  • Մարկետինգային մենեջեր
  • Ռազմավարական մենեջեր
  • Ֆինանսական մենեջեր
  • Մենեջմենթի խորհրդատու

Ընդունելության պահանջներ

Բոլոր դիմորդները պետք է ունենան՝

  • Բակալավրի աստիճան (կամ սովորեն ավարտական կուրսերում)
  • Անգլերենի լավ իմացություն (և՛ գրավոր, և՛ բանավոր)
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ

Ընդունելության փաստաթղթեր

  • Ծրագրի հայտաձև (տպել, ստորագրել և սքանավորել)
  • CV/ռեզյումե
  • Մոտիվացիոն նամակ, որում պետք է նշել, թե ինչու եք ցանկանում ընդգրկվել ծրագրում, ձեր սպասելիքները և մասնագիտական նպատակները (առավելագույնը 200 բառ)
  • Առաջադիմության թերթիկ
  • Անձնագրի պատճեն / ID
  • Անգլերենի իմացության IELTS, TOEFL կամ նման այլ հավաստագրեր
  • 50 եվրոյին համարժեք դիմումի վճարի կտրոն (չհատուցվող)

Կրթաթոշակի Մասին Տեղեկություն

Առկա են մինչև 30 % մասնակի կրթաթոշակներ։ Դուք կարող եք սկսել լրացնել կրթաթոշակի դիմումը ընդունելության գործընթացին զուգահեռ։ Դիմումները միաժամանակ ներկայացնելու դեպքում Դուք երկու դիմումների վերաբերյալ վերջնական արդյունքը կստանաք միաժամանակ։

Ինչպես Դիմել

Մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք սեղմել "Further official information" կոճակը: 

Further Official Information

Link to Original

Similar Opportunities


Disciplines

Business Administration

Business, Entrepreneurship, Economics, Finance, Marketing and Management

Study Levels

Master’s

Opportunity Types

Grants

Online

Scholarships

Eligible Countries

International

Host Countries

Italy

Event Types

Trainings