Join ARMACAD Today

Join over 100,000 researchers, students and professionals.

Subscribe and get new opportunities every day.

Sign Up


Բիզնես ինովացիոն ֆորում Դիլիջանում, 13-14 նոյեմբերի, 2015 թ.


Event Date:

November 13, 2015 - November 14, 2015


Opportunity Cover Image - Բիզնես ինովացիոն ֆորում Դիլիջանում, 13-14 նոյեմբերի, 2015 թ.

Բիզնես ինովացիոն 3-րդ ֆորումը տեղի կունենա նոյեմբերի 13-14-ը՝ Դիլիջան քաղաքի «Դիլիջան» առողջարանային համալիրում: Ֆորումը կանցկացվի «2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո, որի շրջանակներում  փորձառու մասնագետների կողմից կներկայացվի տեղական և համաշխարհային փորձը, կծավալվի գործնական քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և կտրվեն համապատասխան լուծումներ 2018 թ. Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար: 

Բիզնես ինովացիոն ֆորումն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից կազմակերպվող տարեկան միջոցառում է, որը յուրօրինակ հարթակ է՝ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների և շփումների միջոցով վեր հանելու Հայաստանի ինովացիոն զարգացման մարտահրավերները, քննարկելու դրանք հաղթահարելու եղանակներն ու ծրագրերը։

2015թ. բիզնես ինովացիոն ֆորումին ակնկալվում է բարձր տեխնոլոգիական ոլորտի և տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված այլ ոլորտների շուրջ 200 մասնակից, ներառյալ՝ տեղական և արտերկրյա տեխնոլոգիական և այլ ոլորտների բիզնեսի ներկայացուցիչներ, պետական մարմիններ, կրթական հաստատություններ, դիվանագիտական ներկայացուցչություններ, ֆինանսական կառույցներ, բիզնես գործակալություններ, խորհրդատվական ընկերություններ, միջազգային կազմակերպություններ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, այլ։
Ֆորումի հիմնական ուղղություններն են.
  • Նորարարական էկոհամակարգեր
  • Կրթությունը աշխարհում
  • Էլեկտրոնային առևտուր
  • Նորաստեղծ ընկերություններ և նորարություններ
Քննարումներն ավելի ամբողջական և հետաքրքիր դարձնելու նպատակով յուրաքանչյուր քննարկմանը մասնակից են լինելու ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ հայաստանյան ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչներ:

Հետևեք միջոցառմանը նաև ֆեյսբուքում:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Մասնակցության ձևաչափ 

Փաթեթ 1. 2 օրվա մասնակցություն Ֆորումին, սնունդ, գիշերակաց (2 գիշեր), ժամանց` 100,000 ՀՀ դրամ
Փաթեթ 2. 2 օրվա մասնակցություն Ֆորումին, սնունդ, գիշերակաց (1 գիշեր), ժամանց` 80,000 ՀՀ դրամ
Փաթեթ 3. 2 օրվա մասնակցություն Ֆորումին, սնունդ, առանց գիշերակացի, ժամանց` 55,000 ՀՀ դրամ
Տրանսպորտի ապահովում (մեկ ուղղությունը)՝ 5,000 ՀՀ դրամ:
 
Բոլոր գները ներկայացված են ԱԱՀ ներառյալ:
 
Գրանցման համար ներբեռնեք գրանցման ձևը, լրացրեք և ուղարկեք heghine.shahumyan@uite.org հասցեով:
 

Host Country
Event Type
Publish Date
November 02, 2015




0 Comments


Subscribe to our newsletter

and receive information about international academic and professional opportunities

scholarships, summer schools, conferences, grants, fellowships, trainings


Sign Up