BEBS Barcelona Executive Business School  Follow

€1000 կրթաթոշակ - Մարդկային ռեսուսների կառավարման առցանց մագիստրոսական ծրագիր 2019, BEBS Barcelona Executive Business School, Իսպանիա

Publish Date: Jan 14, 2019

Deadline: Feb 12, 2019

Մարդկային ռեսուսների կառավարման առցանց մագիստրոսական ծրագիր 2019,

BEBS Barcelona Executive Business School, Իսպանիա

Մարդկանց կարողությունների կառավարումը ցանկացած ընկերությունում անկասկած հանդիսանում է աենամարտահրավերային աշխատանքներից մեկը։

BEBS Barcelona Executive Business School-ը մշակել է առցանց մագիստրոսական ծրագիր, որը հիմնված է առաջնորդության և զարգացման վրա, ինչն էլ թույլ է տալիս ծրագրին կենտրոնանալ մարդկային կարողությունների կառավարման կարևորագույն ուղղությունների վրա։

Ծրագրի ավարտից հետո շրջանավարտները կունենան մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ դառնալու և ոլորտի ժամանակակից մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները։

Առցանց մագիստրոսական ծրագիրը հատկապես նախատեսված է աշխատող մասնագետների, կամ այլ մարդկանց համար, ովքեր չեն կարող մասնակցել առկա դասընթացներին։ Դասերը կազմակերպվելու են վիրտուալ հարթակի միջոցով, որտեղ ուսանողները կկարողանան հաղորդակցվել պրոֆեսորների և դասընկերների հետ։  Դասերին մասնակցելու համար հստակ ժամեր նախատեսված չեն, սակայն ծրագիրի երեք մոդուլներից յուրաքանչյուրն ունի վերջնաժամկետ, որոնք անհրաժեշտ է պահպանել։ Այս մեթոդոլոգիան թույլ է տալիս կազմակերպել ինտերակտիվ և դինամիկ դասեր՝ աշխարհի բոլոր ծայրերից հավաքված ուսանողների համար։

Այս ծրագիրը համակարգվում է պրոֆեսոր Կլարա Փրաթի կողմից, ով ունի ավելի քան տասը տարվա աշխատանքային փորձ առաջնորդության և մարդկային ռեսուրսների ուսուցման բնագավառում՝ հանդիսանալով ոլորտի առաջատար մասնագետ և խորհրդատու։ Ծրագրում ներառված բոլոր դասախոսները պարզապես ոլորտի գիտակ լինելուց զատ նաև աշխատող մասնագետներ են։ Անկախ այն հանգամանքից դու ստեղծում ես կարիեռա մեծ ընկերությունում, թե քո սեփական ստարտափում, այս մագիստրոսական ծրագիրը թույլ կտա քեզ կապ հաստատել ճիշտ ուսուցիչների հետ ովքեր գիտեն ինչն ինչպես անել բիզնես աշխարհում

Առարկաները

  • Համաշխարհային մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքներ

  • Բիզնեսի և մարդկային ռեսուրսների ռազմավարություն

  • Ընկերության մշակույթ և վարքագիծ

  • Առաջնորդություն և թիմի կառուցում

  • Որակավորումների և տաղանդի կառավարում

  • Աշխատողների հարաբերությունների և կոնֆլիկտների կառավարում

  • Ամբողջական աշխատակազմի հավաքագրում և ընտրությւոն

  • Փոփոխությունների կառավարում

  • Էթիկայի կառավարում

  • Մարդկային ռեսուրսների վերլուծություն և տեխնիկա

  • Մարդկային ռեսուրսների կառավարման ապագան․ նորարարություն

Ավարտական մագիստրոսական նախագիծ՝ բիզնես պլան կամ հետազոտական թեզ

Ծրագրի տևողությունը`2019 թ․ փետրվարի 18-ից - 2020 թ․ փետրվարի 18-ը

Ծրագրի արժեքը` 4300 եվրո

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2019 թ․ փետրվարի 12-ն է։

Կրթաթոշակներ

ԱՐՄԱԿԱԴ ընկերությունը ծրագրին ընդունված բոլոր ուսանողներին տրամադրում է մինչև 1000 եվրոյի չափով կրթաթոշակներ։ Ծրագրի հայտադիմումը լրացնելիս խնդրում ենք նշել, որ դուք դիմում եք նաև ԱՐՄԱԿԱԴ ընկերության կրթաթոշակին։ 

Պահանջները

  • Բակալավրի աստիճան
  • Միջին մակարդակի անգլերենի իմացություն

Ինչպե՞ս դիմել

Խնդրում ենք անցնել այս հղումով և հայտարարության ներքևում լրացնել անհրաժեշտ դաշտերը։ BEBS Barcelona Executive Business School-ի ներկայացուցիչը կարճ ժամանակում կապ կհաստատի ձեզ հետ՝ ներկայացնելով հավելյալ մանրամասներ։

Similar Opportunities


Disciplines

Human Resource Management

Study Levels

Master’s

Opportunity Types

Online

Scholarships

Eligible Countries

International