Բաց դռների օր ՀՀ պետական կառավարման ակադեմիայում

Publish Date: May 17, 2015

Մայիսի 25-ին` ժամը 11:00-ին, ՀՀ պետական կառավարման ակադեմիան իր դռները կբացի ապագա մագիստրանտների և ասպիրանտների առջև` աջակցելու վերջիններիս` կայացնելու ճիշտ որոշում իրենց մասնագիտական առաջընթացի համար:

Մայիսի 25-ին` Բաց դռների օրը,  Ակադեմիան առաջին անգամ կներկայացնի նոր ծրագիր` «Էլեկտրոնային հանրային կառավարում» մասնագիտացմամբ: Մագիստրոսական և ասպիրան­տական կրկնակի դիպլոմի այս ծրագիրն Ակադեմիան իրականացնում է Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանի (ՄՌՀ) հետ համատեղ: Ուսման տևողությունը 1.5 տարի է, ուսուցման ձևը` առկա: Մագիստրանտներն առաջին կիսամյակի քննությունները Ակադեմիայում հաջողությամբ հանձնելուց հետո երկրորդ կիսամյակում ուսումը շարունակում են Վիլնյուսում` ՄՌՀ-ում: Շրջանավարտներին կշնորհվի եվրոպական նմուշի դիպլոմ ՄՌՀ-ի կողմից և հայկական նմուշի դիպլոմ` Ակադեմիայի կողմից:

Ակադեմիայի ամբիոնների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց գործունեությունը, հետբուհական ծրագրերը, կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն ցանկացած հարցի շուրջ:

Մենք  հրավիրել ենք նաև Ակադեմիայի շրջանավարտներին և գործատուներին, ովքեր պատրաստ են կիսելու իրենց աշխատանքային փորձը մագիստրանտների և ասպիրանտների հետ:

Զուգահեռ կմատուցվի նաև մասնագիտական կողմնորոշման անվճար ծառայություն:

Սիրով սպասում ենք Ձեզ մայիսի 25-ին` ժամը 11:00-ին, Կիևյան 8 հասցեում` Պետական կառավարման ակադեմիայի 3-րդ մասնաշենքում:

 Open door-KAYQI HAMAR-page-001

Similar Opportunities


Eligible Countries

Artsakh (Nagorno-Karabakh)

Host Countries

Armenia