GNC- ALFA CJSC, Rostelecom Armenia  Follow

Աշխատատեղ - Մանրածախ վաճառքի մասնագետ, «Ռոստելեկոմ» Հայաստան

Publish Date: Nov 09, 2016

Deadline: Dec 02, 2016

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

և լրացնել համապատասխան դաշտերը։

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ  ընկերությունը («Ռոստելեկոմ» Հայաստան) փնտրում է թեկնածուներ Մանրածախ վաճառքի մասնագետի թափուր հաստիքի համալրման համար:
Պաշտոնը` Մանրածախ վաճառքի մասնագետ
Աշխատանքի վայրը` ք. Դիլիջան
Աշխատանքային ժամեր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթ, 4 ժամ տևողությամբ

Աշխատանքային գործառույթներ`
• Ընկերության մասսայական սեգմենտի ծառայությունների վաճառքի գործընթացների իրականացում՝ հաստատված կարգի համաձայն,
• Կատարված գործարքների մասին մասին հաշվետվությունների ներկայացում,
• Ընկերության կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումների գանձման գործընթացի իրականացում՝ ընկերության կողմից ներդրված ընթացակարգերի պահանջների համաձայն,
• Մասնակցություն վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացմանը,
• Մասնակցություն նոր հաճախորդների ձեռքբերմանն ու գոյություն ունեցող հաճախորդների պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացմանը,
• Հաճախորդներին Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների, ծառայությունների գնացուցակների, վաճառքի կետերի մասին լիարժեք և ամբողջական տեղեկատվության տրամադրում,
• Ծառայությունների կասեցման, ժամանակավոր դադարեցման, Ընկերության կողմից սրամադրված սարքավորումների վերադարձման գործընթացների իրականացում,
• Ընկերության բաժանորդների հետ սահմանված կարգով պայմանագրերի ստորագրման և պահպանման, փաստաթղթերի արխիվացման գործընթացների իրականացում,
• Հաճախորդների տվյալների բազայի ձևավորում և անընդհատ համալրման աշխատանքների իրականացում,
• Բովանդակությամբ կից պարտականությունների իրականացում:

Պահանջներ`
Կրթություն` բարձրագույն
Համակարգչային ծրագրերի իմացություն` MS OFFICE
Լեզուների իմացություն` հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի)
Աշխատանքային փորձի առկայությունը պարտադիր պայման չէ:

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

և լրացնել համապատասխան դաշտերը։

Similar Opportunities


Host Countries

Armenia