TotoGaming  Follow

Աշխատատեղ - Հաճախորդների պահպանման մասնագետ, ՏոտոԳեյմինգ, Հայաստան

Publish Date: Nov 16, 2016

Deadline: Dec 02, 2016

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online կոճակը և լրացնել համապատասխան դաշտերը։

Աշխատանքի նկարագիր

Հաստիք: Հաճախորդների պահպանման մասնագետ 

ՏոտոԳեյմինգ ընկերությունը աշխատանքի հրավիրում Հաճախորդների պահպանման մասնագետների (Retention specialist)՝ կոնտակտ կենտրոնում աշխատելու համար:

Պարտականություններ

-Զանգահարել առկա հաճախորդներին՝ հաճախորդների պահպանման, վաճառքի և եկամուտների խթանման նպատակով խիստ զբաղվածությամբ գործող կոնտակտ կենտրոնում 
-Որոշել և լուծել հաճախորդների խնդիրները վաճառքի հտմությունների շնորհիվ 
-Կատարել պատահական զանգեր առկա հաճախորդներին, ովքեր վերջին ժամանակահատվածում միացել են կազմակերպության ծառայություններին և/կամ համալրել են իրենց հաշիվները 
-Պատասխանել հաճախորդների հարցերին նոր ծրագրերի և ծառայությունների վերաբերյալ 
-Հեռախոսազանգերի միջոցով հաճախորդներին տրամադրել աջակցություն լայն շրջանակի հարցերին 
-Հաջողությամբ ներկայացնել ընկերության պրոդուկտները՝ օգտագործելով արդյունավետ վաճառքի և ներգրավվման հմտությունները՝ հիմնվելով ընկերության պրոդուկտների վերաբերյալ գերազանց իմացության վրա 
-Ստեղծել հաճախորդների պահպանմանը միտված բարձր վստահելի հարաբերություններ հաճախորդների հետ 
-Ներկայացնել գործող պրոդուկտները և ծառայությունները ներկա հաճախորդներին 
-Կենտրոնացնել աշխատանքը հաճախորդների պահպանման համար ուշադրության, լսելու և հարցերին արդյունավետ լուծում տալու շնորհիվ 
-Ներկայացնել գործող մարքեթինգային արշավները՝ նոր ծառայությունների վաճառքի և հաճախորդների պահպանման համար 
-Վաճառել նոր պրոդուկտներ հաճախորդներին 
-Բացահայտել վաճառքի հնարավորությունները հաճախորդին սպասարկելու ընթացքում 
-Զուգահեռաբար աշխատել բազմապիսի ծրագրերով և տվյալների բազայի հետ

Որակավորում

-2 և ավելի տարվա աշխատանքային փորձ հաճախորդների պահպանման և ծառայությունների մատուցման ոլորտում 
-Բանակցային և վաճառքի գերազանց հմտություններ 
-Հեռախոսով բանավոր և գրավոր արդյունավետ հաղորդակցման գերազանց հմտություններ 
-Ամուր միջանձնային հարաբերություններ ստեղծելու, լսելու, արդյունավետ զրույց վարելու հմտություններ 
-Գերազանց կազմակերպված անձնավորություն 
-Համակարգչային գերազանց հմտություններ 
-Հայերեն լեզվի գերազանց իմացություն, Անգլերեն և Ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է 
-Ուսուցման արագ փոփոխվող միջավայրում հաճախորդների հետ համագործակցային հարաբերություններ ստեղծելու հմտություններ 
-Արագ փոփոխվող և ամբիցիոզ գործարար միջավայրում աճելու և զարգանալու ցանկություն

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online կոճակը և լրացնել համապատասխան դաշտերը։

Similar Opportunities


Host Countries

Armenia