Join ARMACAD Today

Join over 100,000 researchers, students and professionals.

Subscribe and get new opportunities every day.

Sign Up


Աշխատանք - Վարկերի մոնիթորինգների իրականացման մասնագետ, Prometey Bank

Prometey Bank


Deadline:

December 02, 2016


Opportunity Cover Image - Աշխատանք - Վարկերի մոնիթորինգների իրականացման մասնագետ, Prometey Bank

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

և լրացնել համապատասխան դաշտերը։

Պրոմեթեյ Բանկը  հայտարարում է մրցույթ Վարկերի մոնիթորինգների իրականացման մասնագետի թափուր աշխատատեղի համալրման նպատակով:

Ներկայացվող պահանջներ՝

  • Բարձրագույն տնտեսագիտական կամ ճշգրիտ գիտությունների բնագավառում կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում՝ ռիսկերի կառավարման, առևտրային վարկավորման կամ աուդիտի բնագավառում,
  • ՀՀ բանկային գործունեությանն առնչվող օրենսդրության, ՀՀ ԿԲ նորմատիվ իրավական ակտերի իմացություն,
  • Առևտրային վարկավորման գործընթացների իմացություն, հաշվապահական հաշվառմանը վերաբերող գիտելիքներ, կազմակերպության ֆինանսական վիճակի վերլուծության կարողություններ,
  • MS Word և MS Excel ծրագրերի իմացություն, ՀԾ-բանկ0 ծրագրի իմացությունը առավելություն է,
  • Շփման գերազանց կարողությունների առկայություն,
  • Թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություններ,
  • Նախաձեռնող և ճկուն մտածողություն,
  • Վերլուծական ունակություններ,
  • Կարգապահության և պատասխանատվության գիտակցում,
  • Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը առավելություն է:

Պարտականություններ

  • իրականացնում է վարկերի ընթացիկ մոնիթորինգներ (համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի պահանջների),
  • իրականացված մոնիթորինգների գծով պատրաստում է հաշվետվություններ և տրամադրում համապատասխան ստորաբաժանումներին,
  • կատարում է անմիջական ղեկավարի հանձնարարականները՝ բաժնի խնդիրներին առնչվող:

Աշխատանքի վայրը`

Գլխամասային գրասենյակ, ք.Երևան, Հանրապետության 44/2:

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

և լրացնել համապատասխան դաշտերը։


Host Country
Job Type
Publish Date
November 22, 2016




0 Comments


Subscribe to our newsletter

and receive information about international academic and professional opportunities

scholarships, summer schools, conferences, grants, fellowships, trainings


Sign Up