Աշխատանք - Վաճառքի տարածքային մենեջեր, Ալֆա-Ֆարմ

Alfa Pharm CJSC


Deadline:

December 02, 2016


Opportunity Cover Image - Աշխատանք - Վաճառքի տարածքային մենեջեր, Ալֆա-Ֆարմ

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

 

և լրացնել համապատասխան դաշտերը։

«Ալֆա-Ֆարմ» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքի փորձառու մենեջերի, ով պատասխանատու է լինելու տվյալ տարածքի դեղատների վաճառքների պատշաճ կազմակերպման համար

Աշխատանքային պարտականություններ՝

  • Կազմակերպել, համակարգել և վերահսկել իր վերահսկողության տակ գտնվող դեղատների արդյունավետ աշխատանքը,
  • Ձեռնարկել բոլոր միջոցները` իր վերահսկողության տակ գտնվող դեղատների վաճառքի և շահութաբերության ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ,
  • Վերահսկել և ապահովել դեղագործական կանոնների պահպանումը` համաձայն ՀՀ կառավարության կողմից ընդունված կարգի,
  • Վերահսկել և ապահովել դրամարկղային գործառույթների կանոնների պահպանումը,
  • Հետևել դեղատների ապրանքային մնացորդին և տեսականու առկայությանը, ներկայացվածությանը, դասավորվածությանը,
  • Հետևել դեղատների պարբերական գույքագրման անցկացմանը՝ ըստ նախատեսված ժամանակացույցի,
  • Վերահսկել և պահպանել դեղատների միասնական կորպորատիվ ոճը՝ հաստատված կարգի համաձայն, 
  • Ապահովել դեղատան աշխատակիցների վաճառքի և հաճախորդների սպասարկման կանոնների պահպանումը, 
  • Պարբերաբար հանդիպել դեղատան աշխատակիցների հետ, քննարկել հաճախորդների պահանջները և առաջարկները, 
  • Վերահսկել դեղատների տնտեսական ծախսերը,
  • Վերահսկել և հետևել դեղատներում վաճառվող ապրանքների ժամկետներին:

Պահանջվող որակավորում`

  • Բարձրագույն կրթություն /ցանկալի է դեղագործական /,
  • Առաջնորդելու և ղեկավարելու փորձ, 
  • Ընդգծված կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվություն,
  • Վաճառքների կազմակերպման և խթանման հմտություններ ու գիտելիքներ, 
  • Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Մեծաքանակ տեղեկատվության հետ աշխատելու ունակություն, 
  • Պլանավորման, վերահսկման և ծրագրերի ղեկավարման կայուն հմտություններ, 
  • Թիմային աշխատանքի ունակություն,
  • Ավտոմեքենայի առկայություն:

«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է` 

  • կայուն աշխատանք,
  • մրցունակ աշխատավարձային և բոնուսային փաթեթ` հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքիկատարողականի արդյունքների վրա,
  • մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) և կարիերայի անընդհատ զարգացման հնարավորություններ:

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

 

և լրացնել համապատասխան դաշտերը։

Host Country
Job Type
Publish Date
November 21, 2016




0 Comments