SEF International  Follow

Աշխատանք - Սպառողական վարկավորման մասնագետ, SEF International

Publish Date: Nov 21, 2016

Deadline: Dec 02, 2016

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

 

և լրացնել համապատասխան դաշտերը։

Պաշտոնը: Սպառողական վարկավորման մասնագետ (<<Ապարան>> մասնաճյուղ)

Աշխատանքի վայրը: ք. Ապարան

Աշխատանքի նկարագիր: Մասնաճյուղի սպառողական վարկավորման ծառայությունների ապահովում, սեփական պորտֆելի արդյունավետ կառավարում և նախանշված ծավալների ապահովում, աջակցություն վարկային մասնագետներին՝ վարկերի ձևակերպման և պորտֆելի կառավարման գործում, ստորաբաժանման փաստաթղթավարության կազմակերպում:

Սպառողական վարկավորման մասնագետի հիմնական աշխատանքային պարտականություններն են

• Ապահովել հաճախորդներին նախնական տեղեկատվությամբ՝ կազմակերպության վարկավորման պայմանների և տրամադրվող այլ ծառայությունների վերաբերյալ` համաձայն կազմակերպության ներքին կանոնակարգերի

• Ծանոթանալ վարկառուի և նրա պահանջների հետ

• Ստանալ հաճախորդից վարկավորման համար անհրաժեշտ նախնական փաստաթղթերը

• Վերլուծել հաճախորդի ներկայացրած փաստաթղթերի և տվյալների հիման վրա նախնական հայտը

• Ապահովել անհրաժեշտ փաստաթղթավարությունը վարկի տրամադրման համար

• Մուտքագրել տվյալները ինֆորմացիոն համակարգ

• Ապահովել վարկային մասնագետների և մասնաճյուղի կառավարչին աջակցություն՝ մասնաճյուղի գործառնությունների իրականացման գործում

Պահանջվող մասնագիտական գիտելիքները

• Բարձրագույն կրթություն

• Ֆինանսական հաստատությունում աշխատանքային փորձը առավելություն է

• MS Office ծրագրային փաթեթի լավ հմտություններ (Word, Excel)

• AS Bank համակարգի իմացությունը առավելություն է

• Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն

• Գործնական շփման էթիկա

• Սահուն հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է

• Հաճախորդների և կազմակերպության աշխատակիցների հետ արդյունավետ համագործակցելու կարողություն

• Ճնշման տակ աշխատելու կարողություն

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online

և լրացնել համապատասխան դաշտերը։

Similar Opportunities


Host Countries

Armenia