Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online
և լրացնել համապատասխան դաշտերը։
Թափուր աշխատատեղ. Ռիսկերի վերլուծությունների և հսկողության բաժնի մասնագետ
Տարածաշրջան. ք. Երևան
Հիմնական աշխատանքային պարտականություններ.
- Ռիսկերի կառավարման համակարգերի մշակման, իրականացման և մոնիթորինգի գործընթացին մասնակցություն
- Բանկի առկա և հնարավոր ռիսկերի վերլուծության նախագծերի և հաշվետվությունների պատրաստում
- Բանկի ռիսկերի նվազեցման վերաբերյալ որոշումների նախագծերի կազմման գործընթացին մասնակցություն
- Բաժնի աշխատանքը կարգավորող մեթոդաբանության, ներքին իրավական ակտերի և հաշվետվության ձևերի մշակման/ լրամշակման գործընթացին մասնակցություն
Պահանջվող որակավորում.
- Բարձրագույն կրթություն` ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների և հարակից ոլորտներում
- 2 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձը պարտադիր է
- Տվյալների բազաների հետ աշխատանք, ներկայացուցչական հաշվետվությունների կազմում և համակարգում (խորացված)
- Բանկային գործի իմացություն (խորացված)
- Բանկերում ներքին հսկողության նվազագույն պայմանների իմացություն (միջին)
- Գիտելիքներ Բանկի կորպորատիվ, շուկայական, վարկային և գործառնական ռիսկերի կառավարման բնագավառում (միջին)
- Բանկային օրենսդրության իմացություն (միջին)
- Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ) և անգլերեն (լավ) լեզուների իմացություն
- MS Office գերազանց իմացություն
- Համագործակցելու ունակություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Վերլուծելու ունակություն
- Սեղմ ժամկետներում և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:
Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:
Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online
և լրացնել համապատասխան դաշտերը։