INECOBANK CJSC  Follow

Աշխատանք - Պլանավորման և վերլուծությունների բաժնի մասնագետ, INECOBANK CJSC, Հայաստան

Publish Date: Nov 24, 2016

Deadline: Dec 02, 2016

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։

Թափուր աշխատատեղ. Պլանավորման և վերլուծությունների բաժնի մասնագետ

Տարածաշրջան. ք. Երևան

Հիմնական աշխատանքային պարտականություններ.

Մասնակցություն.

  • Բանկի հեռանկարային զարգացման ծրագրի, բյուջեների և աշխատանքային պլանների/ նախաձեռնությունների պատրաստման գործընթացին
  • Բանկի հեռանկարային զարգացման և տարեկան ծրագրերի կատարողականների կազմմանը
  • Միջազգային և տեղական շուկայի (մակրոմիջավայր) տնտեսական, բանկային, օրենսդրական զարգացումների շարունակական վերլուծությանը, թիրախային սեգմենտների՝ ըստ ճյուղերի (միկրոմիջավայր) զարգացումների ուսումնասիրությանը, մրցակիցների շարունակական ուսումնասիրություններին/ SWOT
  • Բանկի տարեկան բյուջեի կատարման վերահսկողության աշխատանքներին
  • ՀՀ ԿԲ-ի կամ այլ կազմակերպությունների կողմից պահանջվող պլանային կանխատեսումներին առնչվող հաշվետվությունների պատրաստման աշխատանքներին

Պահանջվող որակավորում.

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների և հարակից ոլորտներում
  • Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է
  • Ֆինանսական և կառավարչական հաշվառման սկզբունքների իմացություն (միջին)
  • Միջազգային ֆինանսական հաշվետվության ստանդարտների իմացություն (միջին)
  • Բանկի ֆինանսատնտեսական վերլուծության մեթոդների իմացություն (միջին)
  • MS Office գերազանց իմացություն
  • Հայերեն (գերազանց), անգլերեն (գերազանց) և ռուսերեն (լավ) լեզուների իմացություն
  • Վերլուծելու ունակություն
  • Համագործակցելու հմտություն
  • Ստեղծագործական և ռազմավարական մտածելակերպ
  • Նախաձեռնողականություն
  • Թիմում աշխատելու հմտություն

Այս թափուր աշխատատեղի մրցույթին կարող եք մասնակցել` ներկայանալով դեկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցում կայանալիք աշխատանքի տոնավաճառ 2016 միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ և հետևել նորություններին՝ միանալով ֆեյսբուքում տոնավաճառի միջոցառմանը:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար խնդրում ենք սեղմել Apply Online և լրացնել համապատասխան դաշտերը։

Similar Opportunities


Host Countries

Armenia